Հայերեն

Բահար Մուրադովա. «Ղարաբաղյան բանակցություններն այս տարի էլ անարդյունք մնացին»

15.12.2014 | 17:33

bahar muradovaՂարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն այս տարի էլ ցանկալի արդյունք չտվեցին:

Այս մասին նշված է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովայի՝ «Ազերբայջան» թերթում տպագրված հոդվածում:
Նա ափսոսանք է հայտնել, որ առաջատար երկրները և միջազգային կազմակերպությունները, որոնք բանակցային գործընթացի վրա ազդելու իրական հնարավորություններ ունեն, չեն ուզում ճնշման մեխանիզմներ կիրառել խնդրի կարգավորման համար:
ՄԱԿ-ը՝ ելնելով որոշ գերտերությունների աշխարհաքաղաքական շահերից և հապճեպ կերպով բանաձևեր ընդունելով որոշ արաբական երկրների նկատմամբ, երկակի չափանիշներ է ցուցադրում: Այն, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի 4 բանաձևերը մնում են անկատար, ապացուցում է, որ ՄԱԿ ԱԽ-ի ոչ բոլոր որոշումներն են արդյունավետ

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

15.12.2014 17:33

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*