Հայերեն

Բաքուն հերքեց հայկական ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը

03.10.2014 | 12:05

mudafie nazirliyiԱդրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հերքեց հայկական ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերն այն մասին, թե իբր 2013-ի օգոստոսին ադրբեջանական կողմ անցած Հակոբ Ինջիղուլյանը գերության մեջ ճնշումների է ենթարկվել:

 

 

Նշենք, որ այս տարվա օգոստոսին Ինջիղուլյանը իր ցանկությամբ երրորդ երկիր էր տեղափոխվել:

 

 

Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, Հակոբ Ինջիղուլյանը, ով իրեն ամրակցված ինքնաձիգի հետ միասին կամավոր անցել էր ադրբեջանական կողմ, Ադրբեջանում որևէ ճնշման չի ենթարկվել: Նա բազմիցս անգամ հայտարարել է Հայաստան վերադառնալ չցանակնալու մասին և իր խնդրանքով ուղարկվել է երրորդ երկիր:

 

 

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը Հայաստանի իշխանություններին մեղադրել է Ինջիղուլյանի հետ միասին Ադրբեջանում պահվող 5 հոգանոց հայ ընտանիքի ճակատագրի հանդեպ անտարբերության մեջ: Այդ պատճառով էլ նրանք հրաժարվել են Հայաստանի քաղաքացիությունից և մտադիր են ապաստան փնտրել երրորդ երկրում:

 

 

«Անշուշտ, հայկական կողմը, օգտվելով հայկական սփյուռքի ծառայություններից, որը սերտ կապերի մեջ է գտնվում քրեական խմբավորումների հետ, պարզել է Հակոբ Ինջիղուլյանի գտնվելու վայրը և պարտադրել նրան վերադառնալ Երևան՝ ճնշում գործադրելով նրա ընտանիքի անդամների վրա», – ասված է ԱՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

03.10.2014 12:05

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*