Հայերեն

Բաքուն ռազմական օտարերկրյա կցորդներին ներկայացրել է ուղղաթիռի խոցման մասին իր տեսակետը

14.11.2014 | 12:52

atasheՀայկական զինված ուժերի Մի-24 ուղղաթիռի խոցման մասին Ադրբեջանի դիրքորոշումը ներկայացնելու նպատակով այսօր՝ նոյեմբերի 13-ին, երկրի պաշտպանության նախարարությունը հավաքել է Ադրբեջանում հավատարմագրված 13 երկրների ռազմական կցորդների , այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

 
Կցորդների հետ խոսել են Ադրբեջանի ՊՆ միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ, գեներալ-մայոր Հուսեյն Մահմուդովն ու մամուլի խոսնակ, գնդապետ Վագիֆ Դարգահլըն: Ադրբեջանի պաշտոնական տեսակետը հետևյալն է. Ադրբեջանը բազմիցս նշել է, որ Լեռնային Ղարաբաղի օդային սահմաններով բոլոր չթույլատրված թռիչքները որակվելու են որպես Ադրբեջանի օդային սահմանների խախտում, իսկ նման դեպքերի կրկնության դեպքում ադրբեջանական զինված ուժերը խոցելու են այդ թիրախները:

 

չնայած զգուշացումներին՝ հայկական զինված ուժերի ուղղաթիռը, որը թռչել է Աղդամի շրջանի Քենգերլի գյուղից 1700մ դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում ու կրակել է Ադրբեջանի ԶՈւ դիրքերի վրա, ինչից հետո ադրբեջանցի զինծառայողները «Իգլա» զենիթահրթիռային համալիրով խոցել են ուղղաթիռը:

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

14.11.2014 12:52

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*