Հայերեն

Բաքվի հայուհի Ստելա. «Ղարաբաղյան հակամարտությունը խլեց ինձնից իմ հայրենիքը»

30.05.2013 | 14:53

1369911550_4_76a35363f99b5996d838d2c0f898380c0b31c704Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ 

ադրբեջանական հակամարտությունը,

հետխորհրդային տարածությունում 

այդամենաարյունալի ու իր 

մասշտաբներովկործանարար 

հակամարտությունըթշվառդարձրեց 

երկու իրար մոտ ժողովուրդների՝նրանց 

դարձնելով իրավիճակի պատանդը,որից 

ելքավաղդեռ չի երեւում:

 

Բաքվի հայուհի. «Ղարաբաղյան հակամարտությունը խլեց ինձնից իմ հայրենիքը»

Հայերի եւ ադրբեջանցիների տասնյակ հազարավոր ընտանիքներ ստիպված էին թողնել իրենց տները եւ սկսել իրենց կյանքը զրոյից, մաքուր էջից: Ամենադժվարն այն մարդկանց համար էր, որոնք խառը ամուսնություն ունեին: Նրանք հանկարծ դարձան օտար՝ ինչպես ադրբեջանցիների, այնպես էլ հայերի համար: Միայն հաշված խառն ամուսնությունները բաժանվեցին հակամարտության պատճառով, նրանց մեծ մասը դիմակայեց ճակատագրի կողմից նետած մարտահրավերին: Նման ընտանիքների կյանքի պատմությունը 1988 թ. փետրվարից հետո՝  արիության եւ սիրո օրինակ է: Այդպիսի օրինակներից մեկի մասին էլ  Karabakhinfo.com-ի խմբագրություն ուղարկած իր նամակում պատմել է՝ Դոնի Ռոստովի 47-ամյա բնակիչ, նախկին բաքվեցի Ստելա Վալերեւնա Ֆարաջովան:

Սակայն, նախքան մեր ընթերցողներին կծանոթացնենք այդ նամակի բովանդակությանը, ցանկանում ենք հպարտությամբ հայտնել, որ չնայած սոցիալական ցանցերում մեր կայքի հանդեպ հնչած անհիմն քննադատություններին, կարճ ժամանակահատվածում մենք կարողացանք նվաճել ընթերցող լսարանի վստահությունը: Որպես դրա ապացույց,  են ծառայում՝ ազգությամբ հայ  ընթերցողներից մեր հասցեին ստացվող նամակները: Այդ փաստը հերթական անգամ ապացուցում է, որ այն տեղեկատվական պատերազմը, որ կա մեր ժողովուրդների միջև  ինտերնետ տարածքում,

ոչ մի կապ չունի իրական կյանքի հետ, որտեղ հայերն ու ադրբեջանցիները շարունակում են շփվել, ընկերություն անել եւ նույնիսկ ընտանիքներ ստեղծել: Իսկ այժմ, ինչպես եւ խոստացել ենք, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ստելա Վալերեւնայի նամակը՝ առանց կրճատումների եւ խմբագրումների: Մեր ընթերցողուհու կյանքի պատմությունը, վստահ ենք, կարող է սիրո, հարգանքի եւ փոխըմբռնման օրինակ ծառայել մեր երկու ժողովուրդների համար:

« Հարգելի խմբագրություն, Ադրբեջանում հայալեզու կայքի առկայության մասին ես իմացա բոլորովին պատահաբար. իմ կրտսեր դուստրը գտավ այն Facebook սոցիալական ցանցում: Ինձ վրա մեծ տպավորություն թողեց Ձեր հրապարակած՝ Հայաստանից  փախստական Ասիֆ Թահմազովի նամակը: Կարդալով նրա նամակը՝ ես ողջ գիշերը լաց եղա: Չէ որ իմ ընտանիքը եւս անցել է նման փորձության միջով, ինձ այնքան ծանոթ է նրա ցավն ու տառապանքը: Բայց նրան ավելի հեշտ է եղել, քանի որ ինքը կարողացել է վերադառնալ իր հայրենիքը, եւ նոր կյանք սկսել այնտեղ:

Բայց հարյուրավոր, հազարավոր մարդիկ, ովքեր ունեին խառն ամուսնություններ, զրկվել են՝  իրենց հայրենիքում ապրելու երջանկությունից: Որոշեցի գրել ձեզ, որպեսզի մարդիկ իմանան մեր պատմությունը: Հնարավոր է՝ իմ կյանքի պատմությունը կօգնի մարդկանց մի քիչ ավելի բարի դառնալ միմյանց հանդեպ՝ անկախ ազգային պատկանելությունից:

Ես արմատներով բաքվեցի եմ, ծնվել եւ մեծացել եմ Արտյոմ կղզում, թեպետ այժմ այն այլ կերպ են անվանում (Փիրալլաի-խմբ.): Այն հեռավոր տարիներին, Արտյոմը նույնիսկ ինտերնացիոնալ Բաքվում կոչում էին՝ «Փոքրիկ Ռուսաստան», քանի որ այնտեղ բնակվում էին տասնյակ ազգությունների մարդիկ: Այժմ դժվար է դրան հավատալ, սակայն մենք նույնիսկ չէինք էլ մտածում, թե ազգությամբ ովքեր են մեր ընկերները, բարեկամները, դասընկերները, հարեւանները:

Այն ժամանակ ազգությունների մասին Բաքվում ընդհանրապես ոչ ոք չէր մտածում: Մենք պարզապես ապրում եւ ընկերություն էինք անում: Մեր ընտանիքը, օրինակ, ադրբեջանցիների հետ միասին նշում էր Նովրուզ Բայրամը: Հիշում եմ, թե ինչպես էր մայրս փախլավա եւ շեքերբուրա թխում, իսկ հարեւան տղաները, հին ավանդույթի համաձայն, մեր դռան տակ գլխարկեր էի գցում, որպեսզի դրանք քաղցրավենիքով լցնենք: Բայց չէ որ մենք, այսպես ասած, մաքուր հայկական ընտանիք էինք, եւ դրա մասին գիտեր ողջ մեր բազմազգ բակը: Բայց ո՞վ էր այն ժամանակ ուշադրություն դարձնում նման մանրունքի վրա: Հայրս խանութի վարիչ էր աշխատում, մայրս՝ ուսուցչուհի՝ Արտյոմի չորս դպրոցներից մեկում:

Դպրոցն ավարտելուց հետո ես ընդունվեցի հայտնի ԱԶԻ, որն այժմ հպարտորեն կոչվում է Ադրբեջանի պետական նավթային ակադեմիա: Հիշում եմ, թե ինչպես էինք աղջիկներով եւ տղաներով իսնտիտուտ գնում՝ Բաքվի կայարան ժամանող առաջին գնացքով, որի կողքին էր գտնվում ԱԶԻ-ն: Ինչ անհոգ ժամանակներ էին:

Երրորդ կուրսում ես ծանոթացա Մուրադ Ֆարաջովի հետ՝ գեղեցկադեմ եւ բարձրահասակ սեւահեր մի տղա, մեր աղջիկների երազանքը: Նա մի կուրս բարձր էր, մենք հաճախ հանդիպում էինք միջանցքներում՝ ընդմիջումների ժամանակ: Ես զգում էի, որ նա հետաքրքրող հայացքներ է գցում վրաս, զգում էի, որ անտարբեր չի իմ հանդեպ: Ասել, որ դա ինձ դուր չէր գալիս, ես չեմ կարող: Սակայն մոտենալ ինձ նա երկար ժամանակ չէր համարձակվում, մինչեւ,

ի վերջո, մենք չհայտնվեցինք նրա հետ միասին մեր ընդհանուր ծանոթի ծննդյան խնջույքին: Կարելի է ասել, որ այդ երեկոյից հետո մենք նրա հետ «անհետացանք»: Մեր միջեւ ասես կայծ բռնկվեց, մենք չէինք կարողանում կշտանալ միմյանց հետ զրուցելուց, միմյանց ներկայությունը վայելելուց: Իսկ ինչ գեղեցիկ էր նա սիրահետում ինձ: Ամեն առավոտ իմ նստարանին թարմ կարմիր վարդ էի գտնում:

Մենք արդեն գիտեինք, որ ամուսնանալու ենք, հենց որ ես ավարտեմ ինստիտուտը: Նրա ծնողները մեր սիրավեպին ամենայն լրջությամբ մոտեցան, եւ անմիջապես սկսեցին ինձ իրենց դուստրը կոչել: Իսկ 1987-ի ամռանը մեր տանը հայտնվեցին խնամախոսները՝ Մուրադի ծնողներն ու հարազատները: Ես հասցրել էի նախապատրաստել հորս եւ մորս, թերեւս նրանք դեմ չէին ադրբեջանցու հետ իմ ամուսնությանը: Խոսելով Մուրդաի ծնողների հետ՝ հայրս սեղանին քաղցրավենիք դրեց եւ շաքարամանում՝ շաքար, իսկ մայրս քաղցր թեյ բերեց՝ ադրբեջանական ավանդույթի համաձայն, դա նշանակում էր, որ աղջկա ընտանիքը տվել է իր համաձայնությունը:

Այդ տարվա օգոստոսին մենք ամուսնացանք: Մուրադի ծնողները հարուստ մարդիկ էին. նրանք ոչ միայն նրան բանակում ծառայությունից ազատեցին, այլեւ մեզ երկու սենյականոց բնակարան նվիրեցին՝ հենց «Ավրորա» մետրոյի կայարանի հարեւանությամբ (այժմ՝ «Գարա Գարաեւ»- խմբ.): Որքա՜ն երջանիկ էինք Մուրադի հետ: 1988-ի նոր տարին մենք դիմավորեցինք մեր ծնողների, բազմաթիվ բարեկամների եւ ընկերների հետ: Մեզնից ոչ ոք նույնիսկ մղձավանջում չէր կարող պատկերացնել, որ այդ կազմով մենք հավաքվում էինք վերջին անգամ:

Անցավ 1988-ի հունվարը, եկավ փետրվարը: Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների մասին մենք ոչինչ նորմալ չգիտեինք: Բաքու էին հասնում որոշակի կցկտուր հաղորդագրություններ՝ Ստեփանակերտում ցույցերի մասին, բայց, թե իրականում ի՞նչ էր տեղի ունենում, գրեթե ոչ ոք չգիտեր:

Փետրվարի 28-ի ուշ երեկոյան, հեռախոսազանգ հնչեց: Պարզվեց՝ զանգում էր հայրս: Նա հուզված ձայնով հայտնեց ինձ, որ Սումգայիթում սպանում են հայերին, որ զոհերի թիվն արդեն 30-ից ավել է: Ես ծիծաղեցի եւ խորհուրդ տվեցի նրան չհավատալ բամբասանքներին: Ես նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ նման ինտերնացիոնալ քաղաքում, ինչպիսին Սումգայիթն էր, կարող էին հայերի ջարդեր պատահել: Սակայն հայրս պնդեց, որ ես փակեմ դուռը եւ առանց Մուրադի քաղաք դուրս չգամ: Երբ ես պատմեցի Մուրդաին հորս հետ ունեցած խոսակցությունը, նա պարզապես ժպտաց եւ խորհուրդ տվեց ինձ ուշադրություն չդարձնել այդ սարսափներին: Սակայն, արդեն 2-3 օր հետո, սարսափելի նորություններ սկսեցին մեզ հասնել՝ Սումգայիթի իրադարձությունների մասին:

Աշխատավայրում կոլեկտիվի մեծ մասն ադրբեջանցիներ էին, նրանք անկեղծորեն զարմանում էին, թե ինչպե՞ս կարող էին ազգային հողի վրա բախումներ տեղի ունենալ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ: Մենք համոզված էինք, որ դա հատուկ որեւէ մեկի կողմից կազմակերպած սադրանք է:

Անցան մարտն ու ապրիլը, եւ մենք սկսեցինք նկատել՝ քաղաքի հայերը սկսել են նյարդայնանալ: Հայրս պատմեց ինձ, որ միանգամից մի քանի հայ ընտանիքներ հապճեպ կորպով հեռացել են Ադրբեջանից, եւ մեկնել են ՌԽՍՀ եւ Ուկրաինա: Միեւնույն ժամանակ, Հայաստանից Բաքու էին  ժամանում գնացքներ՝ ադրբեջանցի փախստականներով: Մի օր փախստականների մի ընտանիք տեսանք, նրանք գրեթե մերկ էին, երեխաները նույնիսկ ոտաբոբիկ էին, իսկ ընտանիքի հոր դեմքն ամբողջովին կապտած էր: Մուրադը խոսեց նրանց հետ եւ իմացավ, որ նրանք փախստականներ են Կապանից:

Հիշում եմ՝ ամուսինս 100 ռուբլի  տվեց այդ ընտանիքին, որպեսզի նրանք կարողանան հագուստ գնել երեխաների համար: Այդ երեկո Մուրադը շատ հուզված էր, 2-3 ժամում գրեթե երկու տուփ ծխախոտ ծխեց: Ես փորձում էի իմանալ, թե ինչն է նրան այդպես տանջում, սակայն, ապարդյուն: Արդեն քնելիս, գրկելով ինձ, նա շշնջաց, որ այն, ինչ տեղի է ունենում այժմ  Ադրբեջանում եւ Հայաստանում, լավ չի վերջանալու:

Ասես նա ջրի մեջ էր նայում: Արդեն ամռանը ողջ քաղաքը լի էր Հայաստանից ժամանած փախստականներով: Սկսվեցին հայերի հետ ադրբեջանցիների որոշակի ընդհարումներ, սակայն դրանք համատարած բնույթ չունեին: Ադրբեջանցիների ճնշող մեծամասնությունը, կարծես ոչինչ  չէր պատահել, շարունակում էր ընկերություն անել հայերի հետ: Սակայն օդում արդեն տարածվում էր անհանգիստ, ես նույնիսկ կասեի, մոտալուտ աղետի ծանր զգացումը:

1988 թվ. նոյեմբերին՝ մայրս եւ հայրս Բաքվից հեռանալու որոշում կայացրին: Նրանց երկար համոզում էին ադրբեջանցի հարեւանները, խնդրում էին լավ մտածել, չշտապել: Սակայն հայրս, ասես վեցերորդ զգայարանով կանխազգում էր, որ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ առաջվա անամպ հարաբերություններն այլեւս չեն լինելու: Ես հիշում եմ, թե ինչպես կայարանում բազմաթիվ աշակերտներ՝ արցունքներն աչքերին, ճանապարհում էին մորս՝ մաթեմատիկայի իրենց սիրելի ուսուցչուհուն: Հորս մեծ եղբայրն ապրում էր Ռոստովում, եւ ծնողներս սկզբում տեղափոխվեցին նրա տուն: Արդեն 1989-ի փետրվարին՝ հայրս երեք սենյականոց բնակարան գնեց՝
Ռոստովի ծայրամասում:

Իսկ ես ու Մուրադը մնացինք Բաքվում: «Ես ադրբեջանցի եմ, իսկ դու իմ կինն ես: Կապրենք այստեղ, ոչ մի տեղ չենք մեկնի: Շուտով ամեն բան կկարգավորվի», – վստահեցնում էր նա ինձ: Սակայն կարգավորում այդպես էլ տեղի չէր ունենում: Օր օրի կյանքը Բաքվում դառնում էր ավելի դժվար: Ամեն օր Հայաստանից նորանոր փախստականներ էին ժամանում Բաքու: Լուրեր էին հասնում նաեւ Ղարաբաղում ադրբեջանցիների սպանությունների մասին:

Սկզբում դա բաքվեցիների մոտ զարմանք, իսկ հետո զայրույթ էր առաջացնում: Բաքվում կռիվներ սկսեցին տեղի ունենալ ազգայի հողի վրա: Եվ դա այն ժամանակվա ԽՍՀՄ-ի ամենաինտերնացիանալ քաղաքում: Ի վերջո, մենք Մուրադի հետ չդիմացանք եւ որոշեցինք տեղափոխվել իմ ծնողների մոտ՝ Ռոստով: Մուրադը ՆԳԱՎ-ներից մեկում լավ վարձատրվող աշխատանք ուներ, եւ ոչ ոք մեզ չէր անհանգստացնում: Սակայն կորել էր անվտանգության զգացումը:

Այսպես, 1989 թ. օգոստոսին մենք հայտնվեցինք Ռոստովում: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ որեւէ բացասական բան անձամբ իմ նկատմամբ ադրբեջանցիների կողմից ես Բաքվում չեմ զգացել: Բայց մեզ ճնշում էր քաղաքում տիրող ընդհանուր իրավիճակը: Բացի այդ, ես հղիության 7-րդ ամսում էի, եւ Մուրադը շատ էր անհանգստանում ինձ համար: Ինձ համար նա համաձայնեց լքել իր հայրենիքը, իր ծնողներին, իր ընկերներին եւ սիրած աշխատանքը: Այժմ մեզ մոտ, փառք Աստծո, ամեն ինչ հիանալի է:  Մենք ունենք երեք երեխա, երկու թոռ, իմ եւ Մուրադի ծնողները դեռ կենդանի են:

Այս տարիների ընթացքում, նա ոչ մի անգամ ինձ առիթ չի տվել մտածել, որ ինքը զղջում է իր ընտրության համար, որ ժամանակին նա ամուսնացել է հայուհու հետ եւ ոչ թե ադրբեջանցի կին առել: Մեր ընտանիքում երբեք ուշադրություն չենք դարձրել էթնիկ, ազգային, ռասայական կամ կրոնական տարբերություններին: Միայն ես եւ նա, եւ այլեւս ոչ ոք: Մենք երբեք նրա հետ չենք քննարկել, թե ո՞ր ժողովուրդն է մտածել տոլման կամ բոզբաշը, թե ինչպե՞ս դաստիարակել մեր երեխաներին: Ո՞ւմ մշակույթը նրանց սրսկել: Ո՞ւմ լեզուն՝ հայրիկի, թե մայրկի, սովորել առաջին հերթին: Ո՞ւմ կրոնը ընտրել: Ո՞ւմ ավանդույթներին հարել: Հպարտությամբ կարող եմ ասել, որ մեր երեխաները լավ տիրապետում են ե՛ւ ադրբեջաներենին, ե՛ւ հայերենին: Եվ, իհարկե, ռուսերենին: Նրանք գիտեն հայկական եւ ադրբեջանական մշակույթը: Հարկ է շնորհակալություն հայտնել իմ ծնողներին, նրանք երբեք չեն խառնվել մեր ընտանեկան կյանքին: Իմ երեխաները հաճախ գնում են Բաքու՝ իրենց տատիկի ու պապիկի մոտ, որոնք անչափ շատ են սիրում նրանց: Եվ Մուրադը բավական հաճախ է լինում իր հայրենիքում: Սակայն…

Ցավոք, 1989 թ. օգոստոսից հետո, ես այդպես էլ չկարողացա այցելել իմ հարազատ Բաքուն: Ես այնպես եմ կարոտում նրան: Հաճախ տեսնում եմ նրան երազում, տեսնում եմ իմ ընկերների՝ ադրբեջնցիների, հայերի, ռուսների, հրեաների, թաթարների ուրախ դեմքերը: Տեսնում եմ չափազանց հարազատ փողոցներն ու բակերը: Ղարաբաղյան հակամարտությունը խլեց ինձնից իմ հայրենիքը: Ես կարող եմ Հայաստան գնալ, սակայն մենակ՝ առանց ամուսնուս: Նրան այնտեղ իր անձնագրային տվյալներով ոչ մի կեպ չի կարելի: Թեեւ նա Ռուսաստանի քաղաքացի է:

Ես ինքս էլ Հայաստանում ինձ օտար եմ զգում մերոնց մեջ, թեեւ այնտեղ շատ բարեկամներ ունեմ: Ես անիծում եմ նրանց, ովքեր սկսել են այդ պատերազմը: Ես մինչեւ օրս չեմ կարողանում հաղթահարել ինքս ինձ եւ Ղարաբաղ այցելել, որը երկու եղբայրական ժողովուրդների միջեւ պատերազմի պատճառ է դարձել: Անիծում եմ նրանց, ովքեր թունավորել են մեր երկու ժողովուրդներին: Շատ ափսոս, որ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում շարունակվում են պատերազմի կոչերը: Արդյոք պարզ չէ, որ հայերի ու ադրբեջանցիների միջեւ պատերազմն արդեն հազարավոր կյանքեր է տարել, իսկ կենդանի մնացած հարյուր հազարավոր մարդկանց անբախտ է դարձրել: Ի վերջո, կարեւոր չէ, թե ինչ մայր է սգում այդ պատերազմում մահացած որդու համար: Բոլոր մայրերը՝ եւ հայ, եւ ադրբեջանցի, միանման են սգում իրենց որդիների մահը:

Մարդիկ, ուշքի եկեք: Միմյանց օգնության ձեռք մեկնեք: Հայերից եւ ադրբեջանցիներից բացի մեզ ոչ ոք չի հաշտեցնելու: Ի՞նչ տարբերություն, թե ով է հող մշակում այդ անիծյալ Ղարաբաղում, որը մեր երկու ժողովուրդների համար դարձել է իսկական սեւ այգի:

Հարգելի խմբագրություն: Շատ եմ խնդրում հրապարակել իմ նամակը: Գուցե իմ պատմությունը կօգնի մտածել մեր երկու ժողովուրդներին այն մասին, թե ուր է տանում նրանց այս առճակատումը: Չէ որ այս պատերազմում միեւնույնն է հաղթողեր չեն լինելու: Ի վերջո, պարտվելու են եւ հայերը, եւ ադրբեջանցիները: Մենք ոչինչ չունենք կիսելու: Եւ ադրբեջանցի Մուրադի ու հայուհի Ստելայի՝ 25 տարվա ընտանեկան իդիլիայի օրինակը դրա եւս մեկ ապացույցն է»:

 

 

30.05.2013 14:53

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*