Հայերեն

Բրիտանացի նախարարը ղարաբաղյան հակամարտությունը անվանել է մարդկային ողբերգություն

06.11.2014 | 13:48

3bdd093b2f4e7cfc500459b493060d9bՂարաբաղյան հակամարտությունը, որը շարունակվում է արդեն ավելի քան 20 տարի, հանդիսանում է մարդկային մեծ ոբերգություն, համարում է՝ այցով Բաքվում գտնվող Բրիտանայի եվրոպական հարցերով նախարար Դևիդ Լիդինգթոնը:

 
Նախարարը չորեքշաբթի, իր այցի շրջանակներում՝ պաշտոնական անձանց հետ մեկտեղ, հանդիպել է ադրբեջանցի փախստականների ու բռնի տեղահանվածների հետ:
Ինչպես մամլո ասուլիսի արդյունքներով նշել է բրիտանացի նախարարը, նա տեսել է ընտանիքներ, որոնք Ղարաբաղում պատերազմի ժամանակ կորցրել են մի քանի մարդ, որոնք հակամարտության կարգավորված չլինելու պատճառով չեն կարողանում վերադառնալ իրենց տները:

 
«Աշխարհի այդ մասում կայունության հարցը անհանգստություն է առաջացնում Եվրոպայում»,- ասել է Լիդինգթոնը:

 

 

Նրա խոսքով, եվրոպացի առաջնորդները պետք է մեծ ուշադրություն հատկացնեն այդ հարցին, ինչը, բրիտանացի նախարարի համոզմամբ հակամարտող կողմերի առաջնորդներին կմղի՝ լրացուցիչ ջանքերի գործադրել խաղաղ կարգավորման հասնելու համար:

 

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

06.11.2014 13:48

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*