Հայերեն

Գեներալ-գնդապետ Զաքիր Հասանով. «Ադրբեջանական բանակի մարտական ոգին ու պատրաստությունը հնարավորություն է տալիս հաղթել հակառակորդին»

26.06.2013 | 10:13

1403763176_10482383_521441797957663_565079353_nԱդրբեջանի 2014 թ. ռազմական ծախսերը, 2013 թ համեմատ ավելացվել են 7,1 տոկոսով:
Իսկ Հայաստանի ռազմական ծախսերը 5,3 անգամ պակաս են Ադրբեջանի բյուջեում նախատեսված ռազմական ծախսերից»:
Այդ մասին «Ազերբայջան» պարբերականին տված հարցազրույցում ասել է՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը:
Նախարարը հավելել է նաև, որ վերջին տարիներին ձեռք բերված զինամթերքն ու ռազմական տեխնիկան զգալի չափով փոխել են՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական ոլորտում հարաբերակցությունը.
«Դրանից բացի, Ադրբեջանում սկսել են գործել ռազմաարդյունաբերական համալիրի տասնյակ ձեռնարկություններ: Նմանապես, մեր պետությունը՝ Զինված Ուժերի ամրապնդման, զորքերի նյութատեխնիկական ապահովման որակի բազմակողմանի ու մշտական աճի նպատակով աշխատանք է տանում՝ զորամասերի համար նոր զենքի, տեխնիլայի ու վարժասարքերի ձեռք բերման ուղղությամբ:
Մենք իրականացնում ենք զրահատեխնիկայի, ավիացիայի միջոցների և որակի տեսակետից մյուս մարտունակ տեխնիկայի հիմնանորոգում, ինչպես նաև գործունեություն ենք ծավալում զարգացման ծրագրի հաստատման ուղղությամբ: Վերջին ժամանակներում սպառազինության մեջ ներառվել է «Սմերչ» հզորագույն համազարկային հրթիռային համակարգեր, «Տոչկա-Ու» տակտիկական հրթիռային համակարգեր, «ԲՈւԿ-1ՄԲ» զենիթահրթիռային համակարգեր, «Տ-90Ս» տանկեր, «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգեր, «ՄՍՏԱ-Ս» ինքնաշարժ հրետանային հաուբիցաներ, «Պիոն» ինքնգնաց թնդանոթներ, ինչպես նաև մեր երկրում արտադրվող «Շահին» և «Գարանգուշ» անօդաչուներ: Հենց դրա համար էլ Ադրբեջանի ԶՈւ-ն հիշատակվում է աշխարհի ամենաուժեղ, վերակառուցված և ժամանակակից չափանիշներին համապատասխան հագեցված բանակների շարքում»:

 

Զ. Հասանովը նշել է, որ ադրբեջանական բանակի մարտական ոգին ու պատրաստությունը հնարավորություն է տալիս հաղթել հակառակորդին: «Զինվորների բարոյահոգեբանական վիճակը, նրանց էնտուզիազմն ու հայրենասիրությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Մեր Զինված Ուժերի անձնակազմը պատրաստ է և ի վիճակի է կատարել ցանկացած մարտական առաջադրանք և դրա համար ունի բոլոր հնարավորությունները»:

 

 

 

“KarabakhİNFO.com”

 

26.06.2013 10:13

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*