Հայերեն

Գեորգի Վանյան. «Թողեք մենք ինքներս մեր այսօրը եւ վաղը կերտենք».

26.09.2012 | 12:25

1348644336_georgi-vanyan-foto-onnik-krikorian_imagezografԳեորգի Վանյան. «Թողեք մենք ինքներս մեր այսօրը եւ վաղը կերտենք».

 

Ապրիլի 4-5-ը «Ստոպ» կինոփառատոնի շրջանակներում, Խաղաղարար նախաձեռնությունների Կովկասյան կենտրոնի նախաձեռնությամբ «ՀՔԱ» Վանաձորի գրասենյակում վանաձորցիները հնարավորություն ունեցան դիտելու

վրացի ռեժիսորներ Լեվան Թութբերիձեի եւ Գիորգի Խարաբաձեի «Ճանապարհորդություն դեպի Ղարաբաղ» եւ «Ճանապարհորդություն դեպի Ղարաբաղ 2» ֆիլմերը:

Ֆիլմերը 90-ական թթ Վրաստանում տեղի ունեցող զարգացումների մասին են, երբ Վրաստանում քաղաքացիական պատերազմ էր, երբ երկիրը ներքաշված էր վրաց -օսական եւ վրաց -աբխազական հակամարտության մեջ:

Որպես կովկասյան եռանկյունու մի մաս` հայն ու հայկականն էլ է տեղ գտել այստեղ: «Միմինոյից» հետո, թերեւս, առաջին անգամ այս ֆիլմով հայը հնարավորություն ունեցավ իրեն տեսնելու հարեւանի` վրացու աչքերով:

«Թեեւ 90-ական թվականներին Վրաստանը մեզնից շատ ավելի ծանր վիճակում էր, այնուամենայնիվ, մերհարեւանը ինքնամաքրման խնդիր դրեց ու կարողացավ հաղթահարել դժվարությունները: Այս ֆիլմերով նրանքմերժեցին հրացանավոր մարդկանց դիկտատուրան, հրացանավոր մարդկանց կամայականությունները, եւ այսօրՎրաստանը մեր տարածաշրջանում հենց ինքնամաքրման շնորհիվ էականորեն տարբերվում է իրարժեհամակարգով», -ասում է Խաղարարար նախաձեռնությունների Կովկասյան կենտրոնի նախագահ Գեորգի Վանյանը, որը նաեւ «Ստոպ» կինոփառատոնի տնօրենն է:

Ֆիլմերի ցուցադրության նպատակը Հայաստանում հասարակության երկխոսության ստեղծումն է, օտարված քաղաքացիների ձայնը լսելի դարձնելը:

«Օտարված, որովհետեւ քաղաքացիների անունից հիմնականում հանդես ես գալիս քաղաքական, պետական գործիչները, լրատվամիջոցները, Հկ-ները, սակայն բուն քաղաքացիների ձայնը երբեք չի լսվում»: Գեորգի Վանյանը հույս է հայտնում, որ իրենից հետո կգա այնպիսի սերունդ, որ իրեն, իրենից մեծերին, իր ուսուցիչներին կասի` մնացեք պատմության մեջ, թողեք մենք ինքներս մեր այսօրը եւ վաղը կերտենք:

Բացի Վանաձորից` ֆիլմերը ցուցադրվել են Երեւանում, Գյումրիում, Իջեւանում, հաջորդը Ճամբարակն է:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ Արավոտ 5,05,2012 Aravot 5 aprel 2012

 

26.09.2012 12:25

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*