Հայերեն

Գերմանիայի ԱԳՆ. Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի անբաժանելի մասը

12.11.2014 | 13:46

buntestaqԳերմանական Բունդեսթագի կայքում «Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտություն» խորագրով տեղեկատվություն է զետեղված:
Ինչպես հայտնում է ԱզերԹաջը, տեղեկատվության մեջ նշվում է, որ այս տարվա սկզբից ղարաբաղյան հակամարտության շրջանակներում հաճախակի են դարձել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը:

 
Հայտնվում է, որ դրա հետ կապված՝ ԳԴՀ-ի կառավարությանն ուղղված Բունդեսթագի «Ձախերի» խմբավորման հարցմանը պատասխանել է Արտաքին գործերի նախարարությունը:
«Ձախերի» խմբավորման թիվ 18/2728 հարցմանը Դաշնային կառավարության թիվ 18/2816 պատասխանում ասվում է. «Միջազգային իրավունքի տեսանկյունից Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի անբաժանելի մասը, սակայն գտնվում է Հայաստանի զինված ուժերի վերահսկողության տակ»: Պատասխան նամակում նշվում է նաև, որ հունիսի վերջին ու օգոստոսի սկզբին զորքերի շփման գծում դիմակայությունը հասել է կրիտիկական պահին, այնուհետև կրկին նվազել է: Հիմնականում գործել են դիպուկահարները և ինքնաձիգները, ինչպես նաև այլ հետևակային զենքեր:

 
Ինչպես հայտնում է դաշնային կառավարությունը. «այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» «Ինքնապաշտպանության ուժերը» բաղկացած են 23000 զինվորներից: Նրանցից 8000-ը հանդիսանում են Հայաստանի ԶՈւ-ի զինծառայողներ:

 

 

“KarabakhİNFO.com”

 

12.11.2014 13:46

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*