Հայերեն

Գերմանիայի ԱԳՆ-ն հաստատել է Ղարաբաղի պատկանելիությունը Ադրբեջանին

20.12.2014 | 12:24

germany_mid_191214Գերմանիայի արտգործնախարարությունը հաստատել է, որ Լեռնային Ղարաբաղը իրավական տեսակետից պատկանում է Ադրբեջանին:

 
Այս մասին ասված է Գերմանիայի ԱԳ նախարարության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն անդրադարձել է այդ երկրի ԱԳՆ-ի պետքարտուղար Շտեֆան Շտայնլյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև վերջերս կայացած հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական ուղիները:

 

 
Գերմանիայի ԱԳՆ-ն հաստատել է նաև Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացման փաստը:
«ԵԱՀԿ Մինսկի խումբը 1992 թվականից ի վեր գլխավորում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված հակամարտության քաղաքական ճանապարհով կարգավորման բանակցությունները, որն օկուպացվել է Հայաստանի կողմից և իրավական առումով պատկանում է Ադրբեջանին:

 
Այդ հարցի շուրջ համանախագահները գաղտնի բանակցություններ են վարում հակամարտության կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև», – ասված է հաղորդագրության մեջ:

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

20.12.2014 12:24

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*