Ամերիկյան CNN հեռուստաալիքի թղթակից Ջուլիեն Պեբրելը (լուսանկարում) այցելել է Հայաստանի Հանրապետության Լիճք գյուղ և ներկայացրել գյուղական կյանքը։
Այս գյուղի գրեթե բոլոր տղամարդիկ մինչև 9 ամիս ապրում են ՌԴ-ում։ Գյուղի կանայք ուժեղ և վճռական են ամուսինների և եղբայրների բացակայության ժամանակ և բոլոր գործերը գերազանց կատարելով՝ գյուղը «կենդանի» են պահում, նշում է նա։
Կանայք թղթակցին պատմել են, որ չնայած առկա դժվարություններին՝ թե՛ ֆինանսական և թե՛ կենցաղային, իրենք միևնույն է՝ ամուր են և սիրով լի։
Թղթակիցը ներկայացնում է գյուղի 2 բնակչուհու՝ Անուշին և Ռուզաննային հաց թխելիս։ Նրանց ամուսինները և եղբայրները, ինչպես և գյուղի այլ տղամարդիկ, տարվա մեծ մասն անցկացնում են «խոպանում»՝ Ռուսաստանի Դաշնությունում։
“KarabakhİNFO.com”