Հայերեն

Դավութօղլու. «Հայաստան կատարած այցս հանցանք չէ»

19.12.2013 | 11:42

1387438876_bezymyannyyԹուրքիայի Արտաքին գործերի նախարար ԱհմեթԴավութօղլուն նախարարության 2014 թվականի բյուջեիհատկացումների հետ կապված ելույթ է ունեցել Թուրքիայիազգային մեծ ժողովում:

 

Ելույթի ժամանակ նա պատասխանել է «Ազգայնականշարժում կուսակցության» նախագահի տեղակալ  ԹուղրուլԹյուրքեշի կողմից հնչեցված քննադատություններին, որոնքվերաբերում էին արտգործնախարարի Հայաստանայցելությանը:

Դավութօղլուն ի պատասխան նշել է, որ  Հայաստան իր այցելությունը հանցագործություն չէ:

 

«Ձեր հայրը (Արփասլան Թյուրքեշ-խմբ.)  hայ-ադրբեջանական բախումների  ժամանակ Փարիզում հանդիպել է Տեր-Պետրոսյանի հետ: Եթե դա հանցանք չէր, իսկ ըստ իս չէր, ապա Հայաստանի հետ մեր հանդիպումը նույնպես հանցանք չէ: Հայերի հետ  համատեղ արդար հիշողության շրջանակներում համախմբվելն էլ հանցանք չէ, այլ մի մոտեցում է, որն անհրաժեշտ է կյանքի կոչել: Ով ինչ ուզում է, թող ասի, մենք ոչ մի ազգի վերևից չենք նայի»,- Դավութօղլուի խոսքերը մեջբերում է թուրքական « Միլլիյեթ» թերթը:

 

 Milliyet.com.tr

 

19.12.2013 11:42

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*