Հայերեն

Դեկտեմբերի 17-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի անդամներին:

17.12.2014 | 17:58

prezidentԻնչպես հաղորդում է ԱՀ նախագահի պաշտոնական կայքն, երկրի ղեկավարը նշել է, որ «Ղարաբաղ» ակումբն արժանվույնս ներկայացնում է մեր երկիրը միջազգային ասպարեզում: Նա ընդգծել է, որ ֆուտբոլի զարգացումը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է:
Անդրադառնալով դեկտեմբերի 11-ին կայացած «Ղարաբաղ»-«Ինտեր» հանդիպմանը, երբ հաշվի չառնվեց ադրբեջանական թիմի խփած մաքուր գոլը, Իլհամ Ալիևն ընդգծել է, որ դա վկայում է մրցավարների ոչ պրոֆեսիոնալ լինելու, կամ էլ նրանց կանխակալ դիրքորոշման մասին:
«Դուք արժանի էիք մեծ հաղթանակի, և այդ հաղթանակը խլվեց ձեր ձեռքից աշխարհի աչքերի առջև», – հայտարարել է նախագահը՝ ընդգծելով, որ դժվար է հաշտվել անարդարության հետ:
«Ադրբեջանն անարդարության հետ բախվում է շատ հարցերում: Չնայած բոլոր դժվարություններին՝ մեր երկիրն ընթանում և շարունակելու է ընթանալ ազատության և անկախության ճանապարհով»:
Ակումբի փոխնախագահ Թահիր Գյոզելն էլ հայտարարել է, որ «Ղարաբաղն» իր խաղով գրավել է երկրպագուների համակրանքը: Նա շնորհակալություն է հայտնել նախագահ Իլհամ Ալիևին՝ իր ներկայացրած ակումբին ցուցաբերված աջակցության համար:

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

 

17.12.2014 17:58

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*