Ղարաբաղյան հակամարտության հարցում Ֆրանսիայի դիրքորոշումը մնում է անփոփոխ, Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
Այդ մասին լրագրողներին ասել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի անջատողական վարչակարգի ղեկավար Բակո Սահակյանի այցը Ֆրանսիա:
«Ես նույնիսկ տեղյակ չեմ, որ Բակո Սահակյանը Փարիզում է: Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը և այդ դիրքորոշումը մնում է անփոփոխ»,- հայտարարել է Պ. Մոնիեն:
Նշենք, որ հայկական ԶԼՄ-ների տեղեկատվությամբ Բակո Սահակյանը «աշխատանքային այցով» ժամանել է Փարիզ:
“KarabakhİNFO.com”