Հայերեն

ԵԱՀԿ ԽՎ ղեկավար՝Ռանկո Կրիվոկապիչ. «Ես և իմ թիմը մշտապես այցելում ենք հակամարտության հետևանքով տուժած տարածքներ»

18.04.2014 | 12:09

1397808491_1374559351_atet-monitorinqԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը ձգտում է աջակցել ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացին, Բաքվում լրագրողներին է հայտարարել ԵԱՀԿ ԽՎ ղեկավար, Չերնոգորիայի խորհրդարանի նախագահ Ռանկո Կրիվոկապիչն: Նա հիշեցրել է, որ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ գոյություն ունեն ԵԱՀԿ Լիսաբոնյան և Մադրիդյան սկզբունքներ, ՄԱԿ ԱԽ և այլ կազմակերպությունների բանաձևեր: ԵԱՀԿ-ն սատարում է այդ սկզբունքներին և ձգտում է աջակցել կարգավորմանը դրանց հիման վրա:

«Այժմ մենք ԵԱՀԿ գործող նախագահի հետ ձգտում ենք լուրջ առաջխաղացման հասնել Մինսկի խմբի գործունեության մեջ: Մենք ցանկանում ենք վերջապես լուրջ արդյունքների հասնել», -ասել է Կրիվոկապիչն: Նա հավելել է, որ վերջին իրադարձություններն Ուկրաինայում ցույց տվեցին հակամարտությունների կարգավորման անհրաժեշտությունն: Ապրիլի 16-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը մտահոգություն հայտնեց շփման գծում լարվածության վերաբերյալ: Այդ են վկայում Ադրբեջանի ու Հայաստանի ռազմական կառույցների հաղորդագրություններն, ասել է նա:

Ըստ նրա, հաղորդագրություններ են տարածվում փոխհրաձգության բազմաթիվ դեպքերի, ավելի լուրջ խախտումների մասին, որոնք կորուստների են հանգեցնում․ դրանցից յուրաքանչյուրը ողբերգություն է զոհերի ընտանիքների համար:

Ըստ դիվանագետի, հայ-ադրբեջանական սահմանի ու շփման գծի երկայնքով դիտարկումներ են անցկացվում համապատասխան կառույցների աջակցությամբ ու օգնությամբ: Այդ դիտարկումների մասին հաշվետվություններն ներկայացվում են ԵԱՀԿ գործող նախագահին ու Մինսկի խմբին, ասել է նա:

Ղարաբաղյան կարգավորումն այլ երկրներում իրադարձությունների պատճառով հետին պլան չի մղվում, ասել է Կասպրշիկը՝ պատասխանելով Ուկրաինայի իրադարձություների ֆոնին կարգավորմանն ուշադրություն դարձնելու անհրաժեշտության մասին հարցին:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հետևողականորեն ջանում են կողմերին կարգավորման վերաբերյալ նոր գաղափարներ ներկայացնել: Անցած ամիս միջնորդներն երկու հանդիպում են ունեցել Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հետ, ևս մեկն՝ նախագահների ու ԱԳՆ ղեկավարների մասնակցությամբ»,- ասել է Կասպրշիկը:

Ըստ նրա, բոլոր ջանքերն ուղղված են կարգավորման առաջխաղացմանն ու լարվածության նվազեցմանն: Ինչպես ասել է Կասպրշիկը, ըստ գործող նախագահի մանդատի, նա կանոնավոր այցեր է կատարում տարածաշրջան: «Ես և իմ թիմը մշտապես այցելում ենք հակամարտության հետևանքով տուժած տարածքներ՝ նպատակ ունենալով նոր տեղեկություններ տրամադրել գործող նախագահին ու ՄԽ համանախագահներին»,- ասել է նա:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն նույնպես մտահոգված է շարունակվող բռնությամբ հայկական ու ադրբեջանական զորքերի շփման գծում: Հակամարտության կողմերը պետք է ուշադրություն դարձնեն բռնության նվազեցմանն ու փոխեն հռետորաբանությունը բարելավելու համար բանակցային գործընթացը։ Ուորլիքն նշել է, որ ԵԱՀԿ-ն ու դրա ինստիտուտներն սատարում են խաղաղ կարգավորմանն նպաստելուն ուղղված համանախագահների ջանքերին: Ըստ նրա, տարածաշրջանում կատարվող իրադարձություններն ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե որքան կարևոր է այդ աշխատանքն: Կողմերը պետք է օգտվեն պահից խաղաղ կարգավորման ուղղությամբ վճռական քայլեր ձեռնարկելու համար: Դրանք կարող են կապված լինել վստահության միջոցների ստեղծման, ժողովրդական դիվանագիտության, ուժի կիրառումից վերջնականապես հրաժարվելու հետ:

Թ.Կ.

“KarabakhİNFO.com”

18.04.2014 12:09

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*