Հայերեն

«ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների փոխելը կարող է բանակցությունները վերադարձնել գործընթացի սկզբին»

27.12.2013 | 13:37

1388136869_bezymyannyy (1)«ԵԱՀԿ ՄԽի համանախագահների

 կազմիփոխելը կարող է 

ղարաբաղյանհակամարտության

 վերաբերյալբանակցությունները 

վերադարձնել գործընթացիսկզբին:

 

Առավել արդյունավետ է պատկերացվում՝ հայ-ադրբեջանական հակամարտության արդարացի կարգավորման նպատակով ներկա համանախագահների ջանքերի ակտիվացումը»:

Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ադրեջանի Միլլի Մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովան:

«Ադրբեջանական կողմը դժգոհ է ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությունից և դա լիովին բացատրելի է: Ադրբեջանական  հողերի օկուպացիան շարունակվում է: Ժամանակն անցնում է, իսկ հակամարտությունը մինչ այժմ չի կարգավորվել:

Մարդկանց հույսերը մարում են: Դրա համար էլ միանգամայն արդարացի է համանախագահների գործունեության նկատմամբ դժգոհությունը»,- նշել է Բ. Մուրադովան:

Փոխխոսնակը հիշեցրել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ի կազմում ընդգրկված են համաշխարհային քաղաքականության մեջ մեծ կշիռ և ագրեսոր երկրին ճնշում գործադրելու բավականաչափ հնարավորություններ ունեցող պետություններ:

Խորհրդարանի փոխխոսնակը նշել է նաև, որ 2013 թ. վերջը հիշողության մեջ կմնա որոշ դրական պահերով, մասնավորապես Ադրբեջանի և Հայաստանի նախագահների ու  ԱԳՆ  ղեկավարների հանդիպումների անցկացմամբ:

27.12.2013 13:37

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*