Հայերեն

ԵԱՀԿ ՄԽ-ի հերթական հայտարարությունը

24.07.2014 | 09:36

10555091_607402089373278_1773096196_nԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 22-ին Բրյուսելում հանդիպել են ՀՀ արտոգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

 

 
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խորը մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության, բռնությունների սրացման, այդ թվում` հայ-ադբեջանական սահմանի շփման գծում խաղաղ բնակիչների սպանության վերաբերյալ:

 

 
Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել կողմերին՝ դժբախտ իրավիճակներից խուսափելու հանձնառություն ստանձնել և զերծ մնալ դիտավորյալ հարձակումներից գյուղերի և խաղաղ բնակիչների վրա: Երկու երկրների ԱԳ նախարարներին նաև կոչ է արվել մեղմել ստեղծված լարվածությունը և հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին:

 

 

Համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ քննարկել են նաև երկու երկրի նախագահների մակարդակով հնարավոր հադիպման օրակարգային հարցեր` ընդգծելով դրա կարևորությունը խաղաղ բանակցությունների առաջընթացի գործում:

 

 
Քննարկումներ են եղել նաև Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպումներ կազմակերպելու վերաբերյալ: Համանախագահները շարունակում են դիտարկել անվտանգության շուրջ վստահության ամրապնդման միջոցառումների հնարավորությունը և ժողովուրդների միջև փոխշփմանն ուղղված ծրագրերը: Նրանք կարծում են, որ նման ծրագրերը նպաստում են վստահության հաստատմանը, որն անհրաժեշտ է տևական խաղաղության համար:

 

 
“ KarabakhİNFO.com ”

24.07.2014 09:36

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*