Հայերեն

Եզդի երիտասարդին սրտի խնդրով զորակոչում են․ զինկոմը պնդում է՝ նա բանակին պետք է

26.07.2014 | 06:28

10567299_533372666764576_1121315436_nԱրմավիրի մարզի Զարթոնք գյուղի բնակիչ, ազգությամբ եզդի Ալիկ Մահմուդյանը սրտի հետ կապված խնդիրներ ունի (արյան հետհոսք), սակայն նրան այսօր՝ հուլիսի 24-ին, զորակոչում են։ Այս մասին հայտնում է «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը, որին դիմել են Մահմուդյանի ծնողները՝ նշելով, որ հիվանդությունը վտանգավոր կարող է լինել երիտասարդի կյանքի համար:
Ծնողների փոխանցմամբ՝ սկզբում իրենց որդուն զինկոմիսարիատում հրաժարվել են անհրաժեշտ ստուգումներ անցնելու մասին ուղեգիր տրամադրել, սակայն նրանք համառել են, որից հետո ստուգումներն անցկացվել են ու պարզվել է, որ իրենց որդին առողջական խնդիր ունի:

 
Կազմակերպությունը խնդրի առնչությամբ զանգահարել է ՀՀ զինվորական կոմիսար, գնդապետ Հենրիկ Մուրադյանին։

 
«Զինկոմ Մուրադյանը հորդորել էր զինակոչիկների հետ կապված հարցրերը հեռախոսով չքննարկել, այլ քննարկել իր սենյակում: Կազմակերպության ղեկավար Բորիս Մուրազին փորձել է պարոն Մուրադյանին տեղեկացնել, որ զինակոչիկը սրտի հետ կպված խնդիրներ ունի, որը կարող է նրա կյանքի համար վտանգավոր լինել, ինչին ի պատասխան Հենրիկ Մուրադյանն ասել էր, որ բոլորը խնդիրներ ունեն, իսկ եթե երիտասարդին կանչել են, դա նշանակում է, որ նա բանակին պետք է», – տեղեկացնում է «Սինջար եզդիների ազգային միավորում»-ը:

 
Կազմակերպությունը դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որպեսզի իր անմիջական հրամանով ևս մեկ անգամ ճշտվի՝ արդյոք զինակոչիկ Ալիկ Մահմուդյանի մոտ հայտնաբերված հիվանդության դեպքում թույլատրվու՞մ է անցնել պարտադիր զինվորական ծառայության, թե՞ ոչ:

 

 

“KarabakhİNFO.com”

26.07.2014 06:28

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*