ԵԽԽՎ-ում ղարաբաղյան հակամարտության շուրջ քննարկումները կարևոր են:
Այս մասին ասել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեյիդովը՝ մշտական կոմիտեի զեկույցի շուրջ բանավեճի ժամանակ:
Նրա խոսքով, ամեն անգամ՝ երբ մոտենում է տարածաշրջանային հարցերի, հատկապես ղարաբաղյան հարցի շուրջ պայմանավորվածության ձեռք բերման պահը, ԵԽԽՎ-ի հայ պատգամավորները նշում են, որ հակամարտությունը կարող է կարգավորել միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը, տեղեկացնում է Armenia.Az-ը:
Սամեդ Սեյիդովը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթակոմիտեի ստեղծման հարցի շուրջ քննարկումների ժամանակ հայ պատգամավորները հրաժարվեցին դրանից: Դրա համար էլ, հիմա եկել է ժամանակը, որպեսզի Եվրոպայի Խորհուրդը հայտնի իր կարծիքը այդ հարցի շուրջ:
“KarabakhİNFO.com”