Հայերեն

Եթե Հայաստանը վերջ չտա այս կառավարությանը, ապա կառավարությունը վերջ կտա Հայաստանին. Բագրատյան

25.10.2013 | 10:49

1382683716_Եթե Հայաստանը վերջ չի տալիս այս կառավարությանը (իշխանությանը), ապա կառավարությունը վերջ կտա Հայաստանին: Այս մասին Facebook-ի իր աջում գրել է Հայաստանի նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով տնտեսական աճի ցուցանիշներին:

Նա մասնավորապես գրել է.

«Եվ այսպես հայտնի դարձան ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման 2013թ սեպտեմբերի պաշտոնական արդյունքները։ Աճի տեմպը շարունակում է անկում ապրել՝ 3.2%։ Օգոստոսին 3.8 էր, իսկ տարեսկզբին 9%։ Հայաստանը գահավիժում է։ Ի՞նչն է հետաքրքիր. Արժույթի միջազգային հիմնադրամն այս տարվա համար համաշխարհային տնտեսության աճը գնահատում է 3.3-3.8% միջակայքում։ Ուրեմն նորից մենք ունենալու ենք աշխարհի միջինից ցածր ցուցանիշ։

Վերջին 6 տարիներին ՀՀ տնտեսական աճի տեմպը 3 անգամ զիջել է համաշխարհային միջինին։ Բայց չէ՞ որ մենք մեր զարգացման մակարդակով համաշխարհային միջինից 3 անգամ ցածր ենք։ Ուրեմն, համաձայն տնտեսագիտության հայտնի ու անվիճելի մի կանոնի, ներդրումների սահմանային արտադրողականոթյունը մեզ մոտ պետք է 3 անգամ ավելի բարձր լինի։

Եթե այս երկրում լիներ մի պատասխանատու նախագահ կամ քաղաքական ուժ, պետք է հրավիրեր կառավարությանն ու ասեր. «Հապա բացատրիր, ինչո՞ւ Հայաստանի տնտեսական աճը 10 եւ ավել տոկոս չէ (3 անգամ ավել չէ համաշխարհային միջինից)։ Բայց նման նախագահ ու պատասխանատվություն կրող քաղաքական ուժ մենք չունենք։ Ի վերջո եթե Հայաստանը վերջ չի տալիս այս կառավարությանը (իշխանությանը), ապա կառավարությունը վերջ կտա Հայաստանին»:

25.10.2013 10:49

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*