Հայերեն

«Եթե Ս.Սարգսյանը հայտարարում է, որ Ղարաբաղը մերը չէ, ապա ինչո՞ւ են մեր երեխաներին ուղարկում այնտեղ»

24.07.2014 | 09:54

10574725_533313343437175_324959606_nԿառավարության հերթական նիստն է մեկնարկում, եւ դարձյալ կառավարության շենքի դիմաց մարդաշատ է: Բողոքի ակցիա են իրականացնում խաղաղ պայմաններում ազգային բանակում զոհված զինծառայողների ծնողները: Մինչ կմեկնարկեր կառավարության հերթական նիստը, զոհված զինծառայողների ծնողները պաստառներով և իրենց զոհված զավակների նկարները բարձր պահած՝ իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում:

 

 
Նրանք բողոքում են, որ արդեն երկու շաբաթ անցել է վարչապետի հետ վերջին հանդիպումից, որի ժամանակ նաեւ դիմումներ են հանձնել, սակայն պատկան մարմինները դեռ լռում են:

 

 
Որդեկորույս մայրերից Աննա Մուրադյանը նշեց, որ դեռ համբերատար սպասում են, բայց իրենց համբերության բաժակն էլ երբ լցվեց, արդեն այլ կերպ են վարվելու:

 

 
«2009 թվականի նոյեմբերի 25-ին որդուս տարել են բանակ՝ Խանքենդի, իսկ 2010 թվականի մարտի 25-ին երեխուս դիակը բերին, տվին ձեռքս:Բոլոր ատյաններում մենք մեր ձայնը բարձրացրել ենք, հիմա արդեն նախագահի հետ ենք հանդիպում պահանջում, այդ պահանջով երկու շաբաթ առաջ հանդիպեցինք վարչապետի հետ, սակայն մինչև օրս ոչ մի ձայն, մենք դեռ համբերատար սպասում ենք: Ախր վարչապետն էլ գիտե, որ մենք ճիշտ ենք, ոչ մի բան չենք հորինում` մենք միայն մի բան ենք ուզում, որ մեր երեխաներին սպանողները պատասխան տան»,- նշեց տիկին Աննան:

 

 
Խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողներն այս անգամ միաբերան կրկնում էին,թե «եթե նախագահ Սարգսյանը հայտարարում է, որ Ղարաբաղը մերը չէ, ապա ինչո՞ւ են մեր երեխաներին ուղարկում այնտեղ»:

 

 

 

“KarabakhİNFO.com”

24.07.2014 09:54

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*