Հայերեն

ԵԽԽՎ-ն կքննարկի Հայաստանի կողմից Ադրբեջանի օդային տարածքի խախտման հարցը

19.11.2014 | 17:16

helikopter1Հայկական «Ми-24» ռազմական ուղղաթիռի կողմից Ադրբեջանի օդային տարածքի խախտման հարցը բարձրացվելւո է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի հերթական նիստում, չորեքշաբթի լրագրողներին հայտարարել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Ռովշան Ռզաևը:

 
Պատգամավորը հիշեցրել է, որ անցած նիստում ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարի կողմից կազմակերպության անդամներին է ներկայացվել՝ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից շրջանների օկուպացման, ինչպես նաև այդ երկրի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտման մասին բանաձևի նախագիծը:

 
«Բնականաբար, այդ շրջանակներում հարցը կրկին կբարձրացվի: Նշվելու է, որ որքան ուշ աջակցություն ցուցաբերվի խաղաղ գործընթացին, այնքան հաճախ են առաջանալու նման խնդիրներ»,- հայտարարել է Ռ. Ռզաևը:

 

“KarabakhİNFO.com”

 

 

 

19.11.2014 17:16

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*