Հայերեն

Երևանյան դպրոցներում ուսուցիչներին ստիպում են «Արցախ լոտո»

29.10.2014 | 13:05

10736132_1542283002652738_1284182601_nԵրեւանյան դպրոցներում ուսուցիչներին շարունակում են ստիպել իրացնել «Արցախ լոտո» վիճակախաղը: Երեկ մեր խմբագրություն զանգահարած ուսուցչի ասելով, մեկ տոմսի արժեքը 2 հազար դրամ է. «Խայտառակություն է, ուսուցիչը չի կարող գնել, բայց ստիպված պետք է մի ձեւով իրացնի, անհարմար է, ինչպե՞ս կարող ես ծնողին կամ աշակերտին ստիպես գնել այդ լոտոն»: Նա տեղեկացրեց, որ նույնը կատարվում է նաեւ մանկապարտեզներում: Հիշեցնենք, որ վիճակախաղի գաղափարը չջանաչված « ԼՂՀ իշխանություններինն է, գործում է անցած տարվանից»: Նպատակը ղարաբաղյան ծագմամբ ապրանքներ ու բնակարաններ խաղարկելն է եւ տոմսերի վաճառքից ստացված գումարներն Արցախի վերաբնակեցման գործում ներդնելը: Նպատակն ազնիվ է, միջոցները՝ ոչ:

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

 

29.10.2014 13:05

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*