Հայերեն

Զանգելանում բնակեցված հայերը կրկնակի կվերապրեն փախստականների ճակատագիրը

01.11.2013 | 17:43

1383313322_bezymyannyyԱյդ հայերը կրկնակի կվերապրեն փախստականների ճակատագիրը:

 karabakhinfo. com.-ի տեղեկատվությամբ, այդ մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի փոխվարպապետ, Փախստականների ու հարկադիր վերաբնակների հարցերով պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը:

Նրա խոսքով, նախագահ Իլհամ Ալիևը իր երդմնակալության ժամանակ հայտարարել է, որ ազատվելու են ոչ միայն Ղարաբաղն ու  մյուս օկուպացված շրջանները, այլ նաև Գյոյչան ու Զանգեզուրը, ադրբեջանցիները կվերադառնան իրենց պատմական հողերը:

Պատմական արդարությունը պետք է հաղթանակի: Զանգելանի շրջանը ստեղծվել է 1930 թվականին: Սակայն 1940-1950-ական թվականներին շրջանի հողերի մեծ մասը, այդ թվում Նուվեդին և մյուս գյուղերը տրվել են Հայաստանին: Ես նախազգուշացնում եմ Զանգելանում հանգրվան գտած  հայերին՝ նրանք մշտապես չեն ապրելու այդ հողերի վրա: Ադրբեջանցիները կվերադառնան և Զանգեզուր և Գյոյչա»:

01.11.2013 17:43

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*