Հայերեն

Զարկերուն տակ՝ ավելի լավ է մեզի, քան թե էստեղ

12.01.2015 | 13:30

Սիրիայի Հալեպ քաղաքի բնակիչ Ժակ Տեր-Կյումունջյանը, ովմի կերպ հասել Երեւան, երեկ մեր թղթակցի հետ զրույցում չափազանց տարօրինակ հայտարարություն է արել: Այս հոտվածը տեղեկացնում է KarabakhİNFO.com –ը:

Նա ասել է, որ պատրաստվում է առաջիկայում վերադառնալ Հալեպ, որտեղ, ինչպես հայտնի է, մարտական գործողությունները իսլամիստների եւ կառավարական զորքերի միջեւ շարունակվում են: Պարզվում է՝ սիրիահայ ընտանիքի համար պատերազմող Հալեպում ապրելը ավելի հեշտ է, քան Երեւանում, որտեղ աշխատանք չկա եւ ամեն ինչ թանկ է:

 

 

Բազմաթիվ սիրիահայ ընտանիքներ հնարավորություն չունեն 2015 թվականը առատ սեղանով դիմավորելու, իսկ էնպիսի սեղան, ինչպիսին որ Հալեպում են գցել տոներին, Երեւանում ամենամեծ ցանկության դեպքում չեն կարող ունենալ:

Նրանք Հալեպում ունեցել են բարեկեցիկ կյանքով ապրելու համար անհրաժեշտ ամեն ինչ:

Սիրիայում կառավարական եւ իսլամիստական զորքերի միջեւ ծագած պատերազմից հետո գաղթելով Հայաստան՝ կորցրել են ամեն ինչ, իսկ նորը ստեղծելու ոչ մի ճանապարհ չունեն՝ մեր երկրի պայմաններն են այդպիսին: Սիրիայի մասին մեր հայրենակիցները խոսելիս ասում էին «մեր երկիրը»: Նախ Ժակն իր ընտանիքը տեղափոխել է Երեւան, հետ գնացել Հալեպ, որպեսզի աշնանը վերադառնա, փող բերի, սակայն իսլամիստները նրան գերի են վերցրել, փողերը խլել ձեռքից: Ժակ Դեկիրմունջյանը մեկուկես ամիս իսլամիստների մոտ գերի է մնացել: Հայաստան է եկել չորս ամիս առաջ եւ պատրաստվում է տոներից հետո վերադառնալ Հալեպ, քանի որ այստեղ ընտանիքը հազիվ գոյատեւում է: «Գործ չկա, որ լիներ՝ կմնայի»,- ասաց Ժակ Տեր-Կյումունջյանը:

Հարցերին պատասխանեց կինը՝ Սեւան Տեր-Կյումունջյանը:

– Շատ թանկ ա, էս տեղը շատ թանկ քաղաք ա: Միայն դա է հարցը. թանկ է եւ գործ չկա: Որ գործ ըլլա, արդեն լավ կըլլա: Գործ չկա, սղություն, թանկ:

– Ի՞նչն է Երեւանում թանկ՝ ի տարբերություն Հալեպի:

– Տան վարձն է թանկ եւ սնունդը: Պտույտ եւ այլն՝ ոչ մի տեղ չենք գնացել: Չենք կրնար էդ տեղերը՝ Ծաղկաձոր ա, Սեւանա լիճ ա, չենք գնացել: Չենք կրնար երթալ: Էդ ավելորդ փողերը չունենք, որ գնանք էդ տեղերը: Երկու տարի է էստեղ ենք, չենք գացած: Հազիվ մի հատ տան վարձն ու սնունդի հարցն ենք հոգում:

– Ամանորյա սեղանին դրվող ի՞նչն է թանկ Երեւանում:

– Ամեն ինչը, որ կդրվի, մեր քով (Հալեպում – Գ. Ա.) ամեն ինչը էժան է: Էստեղ ամեն ինչը կրկնապատիկ է:

– Այս տարի ինչպե՞ս եք նախատեսել՝ որքա՞ն կծախսեք, որքա՞ն կխնայեք:

– (Պատասխանում է ամուսինը) Ինչ որ ձեռքներիս եղավ, այդ էլ կծախսենք: Ինչ որ կրցանք առնել, պիտի առնենք, պիտի ճաշ սարքենք, ուտենք:

– Սիրիայում առատ սեղան կարողանո՞ւմ էիք գցել:

– Խենթանալի՛ առատ սեղան: Էստեղ չենք կրնար: Հոն հազար դոլար կծախսեինք Ամանորին: Եւ հեչ՝ ի՞նչ է հազար դոլարը:

– Իսկ հիմա որքա՞ն եք նախատեսել ծախսել:

– Այնտեղի համեմատ՝ քառորդից էլ պակաս: Հարյուր դոլար:

 

 

Ընտանիքում վեց անձ ենք՝ մենք ամուսիններով, երեք երեխա եւ մայրս: Մեր միակ աշխատող ձեռքը տղաս է՝ Հազարը, որ մատուցող է աշխատում: Ամսական մեր տունը մտնում է 400 դոլարից էլ պակաս գումար: Հիմա որ Նոր տարի պիտի նշենք, քիչ-քիչ, ամիսներով փող ենք հավաքել: Չենք կարող ապրել: Ես տոներից հետո պիտի ետ գնամ: Գոնե քիչ մը կաշխատեմ:

– Վերադառնաքպատերազմողքաղա՞ք:

– Հա, հա, երթանքէդզարկերունտակ՝ ավելիլավ է մեզի, քանթեէստեղիթանկապրիլը, եւոչմիբանչտեսնենք:

 

 

Տեսնենքեւչկրնանքգնել:

 

 

 

 

Sabir Babayev

“KarabakhİNFO.com”

 

 

12.01.2015 13:30

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*