Հայերեն

Զարուհի Փոստանջյան. Ցավալի է, բայց Հայաստանը հեռու է ինքնիշխան լինելուց

09.10.2012 | 17:13

1349784812_republic_square_in_yerevan_armeniaԶարուհի Փոստանջյան. Ցավալիէ, բայց Հայաստանը հեռու էինքնիշխան լինելուց

21 տարի է անցել ՍովետականՄիության անկումից: Այս 21տարիների ընթացքում մերպատմական հայրենիքի փոքրմասում հիմնադրեցինք երկուհայկական պետություններ,որոնք իրենց Սահմանադրությունների մեջ ամրագրեցինինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավականպետության կարգը: Սակայն այդպես էլ մենք չկարողացանքիրագործել այն: Այդ մասին ասվում է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար ԶարուհիՓոստանջյանի` Հանրային հեռուստաընկերության«Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակներումարվելիք հայտարարության մեջ:

«Ցավալի է, բայց Հայաստանը հեռու է ինքնիշխան լինելուց:ժողովրդավարական ղեկվարման փոխարեն բռնապետականկարգեր են տիրում:

Սոցիալական արդարությանը փոխարինում է օլիգարխիայիկողմից փշրանքների տեսքով կեղծ բարեգործությունը եւպետության կողմից իրականացվող անբարո սոցիալականքաղաքականությունը` խայտառակ չափի թոշակների,նպաստների եւ նվազագույն աշխատավարձի տեսքով»,- նշելէ Փոստանջյանն հավելել. «Իրավական պետությանփոխարեն գործում է համատարած անպատժելիությանմթնոլորտ, իրավապահ մարմինները օգտագործվում են`գործադիր ղեկավարման կողմից անարդարացի, անբարո եւնույն իշխանությունը վերարտադրելու նպատակով:Պարբերաբար օգտագործվում են զինված ուժերը`քաղաքական նպատակներով եւ դատական համակարգըհիմնականում սպասարկում է բռնապետությանպահանջները»:

Վերջինիս խոսքով, այս արատավոր համակարգը մեզպարտադրվեց 90-ական թվականների սկզբին եւ այդժամանակվանից  ի վեր մեր երազների հայրենիքում  չենքկարողանում հաստատել ապրելու մեզ հարիր կարգեր:

«Սա է այսօրվա իրականությունը: Շատերն են հարց հղում`իսկ ի՞նչ է լինելու, ո՞րն է վերջը, այլեւս ոչինչ հնարավոր չէփոխել, մենք հույսներս կորցրել ենք:

Սիրելի հայրենակիցներ,

Ուզում եմ հիշեցնել, որ մենք շատ ենք, մենք ենմեծամասնությունը, բռնապետը մեկն է, օլիգարխները` միքանի տասնյակ, հանցագործ ոստիկանները,դատախազները, ազգային անվտանգությանաշխատակիցները, պետական բյուջեից յուրացումներիրականացնող պաշտոնյանները կարող են լինել շուրջհարյուրը: Նրանք բոլորը արատավոր բռնապետականհամակարգի գործիքներն են:

Ինչ պետք է անենք մենք` մեծամասնությունը.

Պարտավոր ենք ստանձնել հանձնառություն` վերացնելգործող արատավոր համակարգը, այն է`

  • Իրականացնել սահմանադրական փոփոխություններ, որնիրենից ներկայացնում է հանրաքվեի միջոցով գործողբռնապետական-նախագահական ինստիտուտի վերացում,խորհրդարանական հանրապետական կարգի հաստատում,գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանություններիիրական տարանջատում,
  • գործարարության բացառում հանրային եւ պետականկառավարումից:

Այժմ մենք գտնվում են 2013 թվականին նախագահիպաշտոնին հավակնող մրցապայքարի փուլում: Բոլոր այնանձինք, ովքեր փորձառու բռնապետեր են եւ պատրաստվումեն բռնապետության շարունակականությունն ապահովել,հայտնում ենք, որ  առնչվելու են լուրջ դիմադրության եւընդվզման:

Մենք` մեծամասնությունը,  2013 թվականի նախագահականընտրությունները դիտարկում ենք մեր հայրենիքում որպեսմեծ փոփոխությունների սկիզբ, իսկ «Ժառանգությունը»` իդեմ Րաֆֆի Հովհաննիսյանի,  պատրաստ է որպես զինվորառաջնորդել մեծ փոփոխությունների իրականացմանգործընթացը»,- նշել է Փոստանջյանը:

 Panorama.am Սեպտեմբեր 29, 2012

09.10.2012 17:13

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*