Հայերեն

Զաքիր Հասանովը ընդունել է Թուրքիայի ԶՈւ-ի Հատուկ նշանակության ուժերի հրամանատարին

07.11.2014 | 15:35

29a4250c81d1fd9cd938b85ccb65df23Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ընդունել է՝ պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի ԶՈւ-ի Հատուկ նշանակության ուժերի հրամանատար, դիվիզիայի գեներալ Զաքայի Աքսակալլըին:
Ինչպես հայտնում է Պնախարարության կայքը, Զ. Հասանովը նշել է, որ Ադրբեջաի և Թուրքիայի միջև ռազմական ոլորտում ամուր համագործակցությունը զարգանում է աճման ուղղությամբ և կառուցվում է ռազմավարական գործընկերության ու եղբայրական հարաբերությունների վրա:

 
Անդրադառնալով տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակին, պաշտպանության նախարարը ընդգծել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը հանդիսանում է տարածաշրջանում անվտանգության հիմնական վտանգը: Նա նաև նշել է միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան խնդրի լուծման անհրաժեշտությունը:
Ադրբեջանի Հանրապետության Հատուկ նշանակության ուժերի հետ ծանոթանալուց հետո, Զ. Աքսակալլին բարձր գնահատական է տվել նրանց պատրաստվածությանը, հագեցվածությանն ու ապահովմանը: Նա նշել է երկու երկրների հատուկ նշանակության ուժերի միջև փոխադարձ փորձի փոխանակման ընդլայնման և ուսուցման ու կրթության ոլորտում համագործակցության անհրաժեշտությունը և ասել է, որ Թուրքիան հադիսանում է Ադրբեջանի գործընկերը և միշտ կլինի նրա կողքին:

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

07.11.2014 15:35

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*