Հայերեն

Զաքիր Հասանովը հանդիպել է Ադրբեջան ժամանած Թուրքիայի ՌՕՈւ զինծառայողներին

20.09.2014 | 15:50

hhq3Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ու Ադրբեջանի ՊՆ ղեկավար կազմն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, այցելել են այն օդակայանը, որտեղ կայանել են Ադրբեջան ժամանած Թուրքիայի օդուժի ինքնաթիռները և ուղղաթիռները, որոնք մասնակցում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին։
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը, Հասանովը ծանոթացել է թուրք զինծառայողների հետ, հետաքրքրվել մարտական ավիացիայի ու համազարկային կրակի ռեակտիվ կայանների վիճակով ու պատրաստվածության աստիճանով։

 
Այնուհետև Ադրբեջանի ՌՕՈւ ներկայացուցիչ, գնդապետ Էլչին Ահունդովը և Թուրքիայի ՌՕՈւ ներկայացուցիչ, գնդապետ Նիջադ Չիրաքօղլուն հանդես են եկել կարճ ասուլիսով՝ խոսելով զորավարժություններից և դրանցում մարտական ինքնաթիռների գործարկումից։

 
Նշենք նաև, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը տարածել է Զաքիր Հասանովի լուսանկարն օդակայանից՝ Թուրքիայի ՌՕՈւ F-16 կործանիչում թուրք սպայի հետ։

 
Հավելենք, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները և ուղղաթիռները սեպտեմբերի 18-ին ժամանել են Ադրբեջան՝ մասնակցելու համար սեպտեմբերի 19-ից մեկնարկող համատեղ զորավարժություններին: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դրանց ընթացքում կիրառվելու են Ադրբեջանի Միգ-29 կործանիչներ, Սու-25 գրոհիչներ,Մի-24 մարտական ուղղաթիռներ, Մի-17 բեռնատար ուղղաթիռներ, Թուրքիայի ՌՕՈւ F-16 կործանիչներ, C-130 Hercules բեռնատար ինքնաթիռներ, AH-1W Super Cobra մարտական ուղղաթիռներ, Sikorski UH-60 բազմանպատակային ուղղաթիռներ և այլն: Երկու երկրների ռազմաօդային ուժերը փորձելու են վարժանքների ընթացքում համատեղ ջանքերով վերգետնյա թիրախներ ոչնչացնել:

 

hhq16 hhq15 hhq14 hhq13 hhq10 hhq6 hhq5 hhq4 hhq2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

hhq1

 

 

 

 

 

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

20.09.2014 15:50

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*