Հայերեն

Զաքիր Հասանովն ընդունել է Ադրբեջանում Լատվիայի դեսպանին

22.09.2014 | 13:53

litva1Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը սեպտեմբերի 20-ին ընդունել է Ադրբեջանում Լատվիայի արտակարգ ու լիազոր դեսպան Վալդաս Լասթաուսկասին։

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում Զաքիր Հասանովը խոսել է Արցախյան հակամարտությունից, անդրադարձել է տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրությանը։ Հանդիպման ավարտին կողմերը տեսակետներ են փոխանակել երկկողմ համագործակցության հեռանկարների շուրջ։

 
Հիշեցնենք, որ սույն թվականի օգոստոսի 6-ին Ադրբեջան ժամանած Լատվիայի պաշտպանության նախարար Ռայմոնդս Վեյոնիսի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովի հետ։

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

22.09.2014 13:53

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*