Հայերեն

Զաքիր Հասանովն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցչին

15.01.2015 | 18:46

10921813_1525228837737314_27162223_n

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը 2015-ի հունվարի 14-ին ընդունել է Եվրամիության՝ Հարավային Կովկասի և Վրաստանի՝ ճգնաժամային հարցերով հատուկ ներկայացուցիչ Հերբերդ Սալբերնի ղեկավարած պատվիրակությունը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։ Հաղորդագրությունում նշվում է, որ Հասանովը և հատուկ ներկայացուցիչը ի թիվս քննարկված այլ հարցերի, անդրադարձել են նաև ղարաբաղյան հակամարտությանը և դրա լուծման հեռանկարներին։

 
Նշենք, որ նույն օրը առավոտյան Հարբերդ Սալբերնի ղեկավարած պատվիրակությունը հանդիպել էր նաև նախագահ Իլհամ Ալիևին։ Հանդիպմանը Հայաստանի հետ Ադրբեջանի ունեցած խնդիրներից բացի քննարկվել էր նաև Եվրամիության հետ հարաբերությունների խորացումն ու հեռանկարային այլ հարցեր։

 

 

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

 

15.01.2015 18:46

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*