Հայերեն

Զաքիր Հասանովն ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախարարի տեղակալին

12.12.2014 | 14:29

10863523_1509457149314483_1134975125_nԱդրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը դեկտեմբերի 11-ին ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախարարի տեղակալ Հասան Քեմալի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը:
Հանդիպման ժամանակ կողմերը խոսել են թուրք-ադրբեջանական համագործակցության, Ղարաբաղյան հակամարտության, ինչպես նաև երկկողմ և տարածաշրջանային խնդիրերի մասին:

 
Հասան Քեմալը հանդիպում է ունեցել նաև Անդրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովի հետ: Քննարկվել են պաշտպանական արդյունաբերության և այլ ոլորտներում համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները:

 
Հանդիպումներին ներկա է եղել նաև Անդրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Իսմաիլ Ալփեր Ջոշքունը:

 

“KarabakhİNFO.com”

 

 

12.12.2014 14:29

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*