Հայերեն

Զաքիր Հասանով. «Ադրբեջանը կարող է ռազմական ճանապարհով վերականգնել իր տարածքային ամբողջականությունը»

11.12.2014 | 14:02

10834143_1509082916018573_1354159159_nԱդրբեջանը կարող է ռազմական ճանապարհով վերականգնել իր տարածքային ամբողջականությունը:

 
Այդ մասին չորեքշաբթի ԶՈւ-ի Կրթության ու ուսուցման կենտրոնում ելույթ ունենալով՝ կադրերի բաժնի սպայական անձնակազմի, ռազմական իրավաբանների, հոգեբանական դասընթացների ունկնդիրների, ինչպես նաև հատուկ նշանակության կրթական հիմնարկների հումանիտար ամբիոնների մանկավարժական կազմի հետ հանդիպմանը ասել է՝ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը:

 
Այդ մասին ասվում է Պնախարարության մամլո ծառայության չորեքշաբթի տարածած հաղորդագրության մեջ, հայտնում Է Тренд գործակալությունը:

 
Անձնակազմի հարցերով փոխնախարար, անձնակազմի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Քերիմ Վելիևը նշել է՝ բարոյահոգեբանական ու դաստիարկչական աշխատաքների ոլորտում երկրի և բանակի ղեկավարության կոմից իրագործվող միջոցառումների կարևորությունը:

 
Պաշտպանության նախարարը իր ելույթում հատուկ ընդգծել է, որ ներկա ժամանակ տարածաշրջանների մեծ մասում աշխատանքներ են տարվում ԶՈւ- անձնակազմի սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ: Դրա հետ կապված, կապիտալ շինարարության ու վերանորոգման աշխատաքներ են իրականացվում, փոխվում է զորամասերի կենցաղային ու տնտեսական գործունեությունը, մեծ քանակությամբ ժամանակակից զենք ու ռազմական տեխնիկա է ձեռք բերվում:

 

 
Զ. Հասանովը նշել է, որ երկրի ղեկավարության կողմից ցուցաբերվող վստահությունը մեծ պատասխանատվություն է դնում անձնակազմի վրա: Նա ընդգծել է, որ յուրաքանչյուրը պետք է զգա՝ օկուպացված հողերի շուտափույթ ազատման հետ կապված իր պարտքը կատարելու պատասխանատվությունը:

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

 

11.12.2014 14:02

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*