ԱՀ ԶՈւ ուսումնավարժական կենտրոնում կայացել է երիտասարդ սպաների ավարտական արարողությունը, որոնք ավարտել են պահեստային սպաների դասընթացները:
Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է դասընթացի շրջանավարտների հետ:
Զաքիր Հասանովն իր ելույթում խոսել է ադրբեջանական բանակում, ռազմական կրթության ոլորտում իրականացված բարեփոխումների մասին:
«Մեր երկիրը երկար տարիների ընթացքում ջանքեր չի խնայել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար:
Ցավոք, ազդեցիկ պետությունների և միջազգային կառույցների պաշտոնական անձինք Հայաստանի վրա ճնշում գործադրելու փոխարեն աչք են փակում նրա վարած օկուպացիոն քաղաքականության վրա: Ստեղծված իրավիճակում Ադրբեջանի պետությունը ստիպված է դիմել խնդրի կարգավորման ռազմական ճանապարհին և ազատագրել իր տարածքները՝ ռազմական ուժի կիրառմամբ»:
Զաքիր Հասանովն ընդգծել է, որ ընթացիկ տարվա օգոստոսին շփման գծում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանը իրական ռազմական ուժ ունի, ինչում համոզվեց մեծ կորուստներ տված հակառակորդը:
“KarabakhİNFO.com”