Հայերեն

Էլխան Սուլեյմանովի դիմումը Ադրբեջանը Եվրախորհրդարանի անդամ րին

01.11.2014 | 11:09

IMG_3622Եվրանեսթում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլխան Սուլեյմանովը բողոք է հայտնել Լյուքսեմբուրգից պատգամավոր Ֆրանկ Էնգելի գործողության դեմ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ ոչ պաշտոնական բարեկամության խմբի ստեղծման հետ:
Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) անդամներին հղած ուղերձում նա պահանջում է միջոցներ ձեռնարկել՝ անջատողական վարչակարգի հետ բարեկամության խմբի ստեղծման վերաբերյալ նախաձեռնությունները կանխելու ուղղությամբ:

 
«Խնդրում եմ հրապարակային պարսավանքի ենթարկել պարոն Ֆրանկ Էնգելին և նրան հեռացնել ԵԺԿ-ին վերաբերող բոլոր կառույցներում մասնակցությունից: Միևնույն ժամանակ կարևոր եմ համարում՝ պարոն Էնգելի հայտարարություններով չարատավորել ԵԺԿ-ի համբավը և կուսակցության ադամներին կոչ անել՝ ձեռնպահ մնալ նման գործողությունները խրախուսելուց», – ասվում է Սուլեյմանովի երեքշաբթի տարածած ուղերձում:

 
«Մենք վստահ ենք, որ նման միջոցներ չձեռնարկելը կարող է վտանգի տակ դնել Եվրոպայի հետ Ադրբեջանի հարաբերությունները և կգնահատվի, որպես ռազմական ներխուժման ու մյուս պետությունների տարածքային ամբողջականության խախտմանն աջակցման ցուցանիշ»,- ասվում է ուղերձում:

 
Սուլեյմանովը Ադրբեջանի օկուպացված տարածքներում ստեղծված ոչ լեգիտիմ կազմավորում այցերը համարել է հանցագործություն: Նրա խոսքով, երկրների տարածքային ամբողջականության խախտմանը նման ձևով աջակցելը պետք է համարել միջազգային իրավունքի սկզբունքների խախտում: «Ուկրաինայում շարունակվող ճգնաժամի ընթացքում նման գործողությունները կարելի է գնահատել, որպես Հարավային Կովկասում հակամարտությունների ու ռազմական գործողությունների խրախւուսում»,- ասվում է ուղերձում:

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

01.11.2014 11:09

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*