Հայերեն

Էլմար Մամեդյարով. Հայաստանը նպատակաուղղված կերպով սրում է իրավիճակը

27.12.2014 | 11:09

XİN Elmar Məmmədyarov (3)Հայկական ագրեսիայի և օկուպացիայի հետևանքների վերացումը, հակամարտության կարգավորումը Ադրբեջանի առջև դրված առաջնահերթ խնդիրներն են:
Ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

 
«Բանակցային գործընթացում մեր դիրքորոշման հիմքն է կազմում հայկական զորքերի դուրս բերումն օկուպացված ադրբեջանական տարածքներից, հակամարտության հիմնական պատճառ հանդիսացող օկուպացիայի և ագրեսիայի վերացումը, ադրբեջանցի փախստականների և հարկադրաբար տեղահանվածների վերադարձը իրենց հարազատ օջախներ, Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնումը:

 
Բոլոր հանդիպումների ժամանակ մեր գործընկերներին միանշանակորեն հասկացնել ենք տվել, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կարող բանակցությունների առարկա լինել:

 
Մեր դիրքորոշման քաղաքական և իրավական հիմքն են հանդիսանում միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, ՄԱԿ-ի կանոնադրությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը և այլ միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված փաստաթղթերը:

 
Միջազգային հանրությունը հակամարտության կարգավորումը տեսնում է հենց թվարկված սկզբունքների, մասնավորապես՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում: Վերջին տարում միջազգային կազմակերպությունների շրջանակներում հետևողական աշխատանք է իրականացվել այդ դիրքորոշման ամրապնդման ուղղությամբ», – ասել է ԱԳ նախարարը:

 
Նախարարը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև 2014 թ. օգոստոսի 10-ին Սոչիում, սեպտեմբերի 4-ին Ուելսում և հոկտեմբերի 27-ին Փարիզում կայացած հանդիպումների ժամանակ դրական միտումներ են նկատվել:

 
«Փարիզյան հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հակամարտող կողմերին՝ Ադրբեջանին և Հայաստանին կոչ արեց աշխատել մեծ խաղաղ պայմանագրի շուրջ:

 
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 4-ին հանդես եկան հայտարարությամբ, որտեղ նույնպես կոչ էր արվում շուտափույթ սկսել խաղաղ պայմանագրի շուրջ աշխատանքը: Ադրբեջանը վճռականորեն հայտարարեց խաղաղ համաձայնագրի շուրջ աշխատելու պատրաստակամության մասին: Սակայն Հայաստանը՝ տեսնելով դրական միտումների առկայությունը խնդրի կարգավորման ուղղությամբ, դիմեց սադրանքի և նպատակաուղղված կերպով սրեց իրավիճակը:

 
Հուլիսին շփման գծում տեղի ունեցած միջադեպերը, նախագահների փարիզյան հանդիպումից հետո Ադրբեջանի օկուպացված տարածքներում լայնածավալ զորավարժությունների անցկացումը Հայաստանի կողմից ձեռնարկված սադրիչ քայլեր էին:

 
Ադրբեջանի հասարակության զգացումները վիրավորելու նպատակով պատանդվեցին մեր հայրենակիցներ Դիլգամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, իսկ Հասան Հասանովը գազանաբար սպանվեց: Նրանք հարազատ հողում այցելել էին իրենց ծնողների գերեզմանները:

 
Պատանդների նկատմամբ անօրինական դատավարություն սկսվեց: Հայաստանը շարունակեց նաև խախտել հրադադարի ռեժիմը, գնդակոծել շփման գծի երկայնքով տեղակայված բնակավայրերը, փոխել օկուպացված տարածքների ազգագրական կազմը», – ասել է Մամեդյարովը:

 

 

 

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

 

 

 

 

27.12.2014 11:09

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*