Հայերեն

Էս աշխարհի խորթ տղերքը միշտ էլ խորթ են մնացել. Գյումրիի «դոմիկների» բնակիչները ոչ մի լավ բանի հույս չունեն

15.12.2014 | 15:23

rtr«Երկու տարի էին խոստացել, բայց արդեն 26 տարի է՝ տնակների մեջ ենք: Համ մեր առողջությունն է քայքայվել, համ տնակների»,- վաղուց համբերության բաժակը լցված տոնով ասում է տիկին Լարիսան: Նա չհամաձայնեց մեր նկարահանող խմբին ներս թողնել տնակ՝ հավանաբար պայմաններից էր ամաչում: «Ի՞նչ ցույց տամ, ի՞նչ ունեմ ցույց տալու: 26 տարի է՝ տնակի մեջ ենք, ոչ մի բանից չենք օգտվում, ոչ էլ հույս ունենք, որ երբևէ դուրս կգանք այստեղից: Ինչքան էլ դրսից օգնեն, օժանդակեն՝ մեկ է, սայլը տեղից չի շարժվում, ոչ մի տեսակի օգնություն մեզ չի հասնում»:
Հարցին՝ ինչպե՞ս են կարողանում ապրել այդ պայմաններում, տիկին Լարիսան նկատում է. «Մի կերպ ենք ապրում, սա ապրել չէ, սա գոյատևել է: Ուղղակի Աստված է մեզ պահում, մի օր էլ կմահանանք կգնանք, ու կվերջանա էս ամեն ինչը: Ուրիշ բանի հույս չկա»:
Տիկին Լարիսան ամուսնու հետ 35 հազար դրամ թոշակ է ստանում: Ասում է՝ թաղամասում վաստակած հարգանքի պատճառով խանութից պարտքով ապրանք են տալիս, ինքն էլ ամսվա վերջում վերադարձնում է:
Մեր զրուցակիցը հույս չունի, որ անգամ բնակարանների գնման վկայագրերի միջոցով երբևէ բնակարան կունենա: «Էս ժողովրդի մասին մտածող չկա: Սա էս իշխանությունների մեղքն է: 26 տարի քարշ տվեցին, հիմա էլ դարձրին վկայագիր: Բա էդ վկայագրերը ո՞ւմ են տալիս՝ ով ծանոթ ունի, իրան ա հասնում: Իսկ էս աշխարհի խորթ տղերքը միշտ էլ խորթ են մնացել»:

 

“KarabakhİNFO.com”

 

 

 

15.12.2014 15:23

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*