Հայերեն

Թուրքական օդուժի ինքնաթիռները և ուղղաթիռները ժամանել են Ադրբեջան՝ զորավարժությունների

19.09.2014 | 15:14

tr-az4Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները և ուղղաթիռները սեպտեմբերի 18-ին ժամանել են Ադրբեջան՝ մասնակցելու համար սեպտեմբերի 19-ից մեկնարկող համատեղ զորավարժություններին:

 

Ինչպես հաղորդում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ պաշտոնական կայքը, սեպտեմբերի 19ից մինչև հոկտեմբերի 3-ն ընկած ժամակահատվածում Թուրքիայի օդուժն ու զինծառայողները մասնակցելու են Ադրբեջանում ՀՕՊ զորավարժությունների:

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դրանց ընթացքում կիրառվելու են Ադրբեջանի և Թուրքիայի ՌՕՈւ Միգ-29, F-16 կործանիչներ, Սու-25 գրոհիչներ, C-130 Hercules բեռնատար ինքնաթիռներ, Մի-24, AH-1W Super Cobra մարտական ուղղաթիռներ, Մի-17 բեռնատար, Sikorski UH-60 բազմանպատակային ուղղաթիռներ և այլն: Երկու երկրների ռազմաօդային ուժերը փորձելու են վարժանքների ընթացքում համատեղ ջանքերով վերգետնյա թիրախներ ոչնչացնել:

 

tr-az8 tr-az7 tr-az6 tr-az5 tr-az4 tr-az3 tr-az2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

tr-az1

 

 

 

 

 

 

 

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

 

 

19.09.2014 15:14

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*