Հայերեն

Թուրքիայի ԶՈւ-ի Գլխավոր շտաբի պատվիրակությունը այցելել է ճակատային գոտի

11.11.2014 | 12:40

6Աշխտանքային այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի ԶՈւ-ի Գլխավոր շտաբի Հատուկ ծառայության ուժերի հրամանտար, դիվիզիայի գեներալ Զեքի Աքսակալի գլխավորած պատվիրակությունը այսօր այցելել է՝ ճակատամերձ գոտում տեղակայված զորամասերից մեկը:
Ինչպես հայտնել են Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունում, թուրք գերներալին հանդիպող զորամասի հրամանատարը պատմել է՝ անձնակազմի մարտական պատրաստության, մատակարարման, բարոյահոգեբանական վիճակի, սոցիալ-կենցաղային պայմանների, ինչպես նաև վերջին ժամանակներում կատարված աշխատանքների մասին:
Այնուհետև հյուրերը եղել են շփման գոտում տեղակայված զորամասերում:

 
Զ. Աքսակալը հանդիպել է մարտական դիրքերում կանգնած զինծառայողների հետ, հետաքրքրվել է զինվորական ծառայության կազմակերպմամբ, մարտական հերթապահության կրմամբ, ծանոթացել է անձնակազմի համար ստեղծված պայմաններին, հանգստի կազմակերպանը:

 
Գեներալը մարտական դիրքերից զննել է Հայաստանի կողմից օկուպացված տարածքները: Հրամանատարները պատասխանել են նրան հետաքրքրող հարցերին:

 
Մարտական դիրքերում ծառայություն կրող զինվորների հետ հանդիպմանը գեներալն ասել է, որ նա հպարտանում է՝ խրամատներում վստահորեն ծառայություն կրող ադրբեջանական ու թուրք ժողովուրդների որդիներով:

 
Զ. Աքսակալը ադրբեջանցի զինվորներին հաջողություններ է մաղթել Հայրենիքի պաշտպանության և օկուպացված տարածքների ազատման գործում. «Ես տեսել եմ, որ ադրբեջանցի զինվորը, նրա նյութատեխնիկական մատակարարումը գտնվում է բարձր մակարդակի վրա: Դա շատ է ուրախացնում ինձ: Թուրքիան միշտ Ադրբեջանի կողքին է: Ադրբեջանի և Թուրքիայի զինվորները անհաղթ են: Նրանք դա բազմիցս ապացուցել են մարտերում: Ես հուսով եմ և հավատիում եմ, որ այդպես կլինի նաև ապագայում»:

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

11.11.2014 12:40

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*