Հայերեն

Թուրքիայի խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունը ներդրումներ կկատարի Ադրբեջանում

12.11.2014 | 12:09

aselsan_205476768Թուրքիայի պետական խոշորագույն ռազմարդյունաբերական ASELSAN ընկերությունը (աշխարհում 67-րդ տեղն է գրավում) ծրագրում է խորացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ:
Ինչպես հայտնել են ընկերությունից, այսօր ադրբեջանական բանակն օգտագործում է ASELSAN-ի արտադրած տարբեր էլեկտրոնաօպտիկական համակարգեր, կապի միջոցներ:
Աշխատանքներ են տարվում նոր նախագծերի իրականացման ուղղությամբ: Ընթացիկ տարվա սեպտեմբերին ASELSAN-ի և ԱՀ պաշտպանական արդյունաբերության նախարարության «Alov» ձեռնարկության միջև ստորագրված մտադրությունների մասին արձանագրության համաձայն՝ Ադրբեջանում կարտադրվեն ջերմային նշանառության սարքեր: Բացի այդ, աշխատանքներ են տարվում կապի՝ քաղաքացիական ու ռազմական նշանակության միջոցների համատեղ արտադրություն հաստատելու ուղղությամբ: ASELSAN-ն Ադրբեջանին առաջարկել է TASMUS-2 տիպի կապի համակարգեր:

 
«Ադրբեջանին տրամադրված TASMUS համակարգերը կապահովեն անդադար և հուսալի կապով: Միաժամանակ, հուսալի կապ կապահովվի նաև ադրբեջանական և թուրքական բանակների միջև: Բացի այդ, մենք Ադրբեջանին կարող ենք առաջարկել նաև ռադարային-էլեկտրոնային համակարգ», նշել է ASELSAN-ի նախագահ Հասան Ջանփոլադը:

 
«Մենք երբեք Ադրբեջանին չենք դիտարկում որպես օտար երկիր: Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք նաև ուղիղ ներդրումներ կատարելու»:

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

12.11.2014 12:09

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*