Հայերեն

Թուրքիայի հետ համատեղ վարժանքներին Ադրբեջանում օդ են բարձրացել ՄիԳ-29 կործանիչներ

23.09.2014 | 14:14

hhq7Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները և ուղղաթիռները սեպտեմբերի 18-ին ժամանել էին Ադրբեջան՝ մասնակցելու համար համատեղ զորավարժություններին:

Սեպտեմբերի 22-ին օդ են բարձրացել Ադրբեջանի ՄիԳ-29 կործանիչներն ու Թուրքիայի AH-1W Super Cobra ուղղաթիռները։
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, սեպտեմբերի 22-ին Ադրբեջանի և Թուրքիայի օդաչուները թռիչքներ են կատարել Ադրբեջանի ռազմաօդային ուժերին պատկանող ՄիԳ-29 խորհրդային նախագծման բազմանպատային երկտեղանի կործանիչներով։ Սեպտեմբերի 23-ին նախատեսված է երկու երկրների օդաչուների համատեղ թռիչքներ Թուքիայի ՌՕՈւ-ին պատկանող F-16 կործանիչներով։
Նշենք, որ վարժանքները տևելու են մինչև հոկտեմբերի 3-ը։
Հիշեցնենք, որ վարժանքներին մասնակցում են Ադրբեջանի և Թուրքիայի 30 միավոր ինքնաթիռներ և ուղղաթիռներ։

 

Կիրառվում են Ադրբեջանի Միգ-29 կործանիչներ, Սու-25 գրոհիչներ,Մի-24 մարտական ուղղաթիռներ, Մի-17 բեռնատար ուղղաթիռներ, Թուրքիայի ՌՕՈւ F-16 կործանիչներ, C-130 Hercules բեռնատար ինքնաթիռներ, AH-1W Super Cobra մարտական ուղղաթիռներ, Sikorski UH-60 բազմանպատակային ուղղաթիռներ և այլն:

 

hhq18 hhq17 hhq16 hhq15 hhq14 hhq13 hhq12 hhq11 hhq10 hhq9 hhq8 hhq7 hhq6 hhq5 hhq4 hhq3 hhq2 hhq1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

 

23.09.2014 14:14

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*