Հայերեն

Թուրքիայում թողարկվել է Կոմիտասի չհրապարակված ստեղծագործությունների ալբոմը

20.02.2014 | 17:22

1392902545_ekran-alnts-437x350Թուրքիայի երաժշտական խանութների վաճառասեղաններին է հայտնվել «Երգարան.  Կոմիտաս վարդապետի հայերեն, քրդերեն եւ թուրքերեն հավաքածուներից մշակումներ» անունը կրող ալբոմը։

 

Ստամբուլի հայկական «Ակոս»-ի փոխանցմամբ՝ «Երգարան.  Կոմիտաս վարդապետի հայերեն, քրդերեն եւ թուրքերեն հավաքածուներից մշակումներ» ալբոմի ստեղծման մեջ ներդրում են ունեցել երաժիշտներ Արամ Քերովբյանը, Մուրադ Այդեմիրը, Արա Դինքջյանը, Մուրադ Իչինալչան, Աշուղ Բինգյոլը եւ այլ երաժիշտներ։

 

Ալբոմի մեջ կա նաեւ 3 լեզվով՝ թուրքերենով, քրդերենով եւ հայերենով գրքույկ՝ Կոմիտասի կյանքի մասին մանրամասներով եւ նրա լուսանկարներով։

Մինչ այժմ չհրապարակված եւ չգործիքավորած Կոմիտասի ստեղածագործությունների մի փոքրիկ հատվածը մշակելու եւ ալբոմի տեսքով ներկայացնելու գործը նախաձեռնել են Արի Հերգելը եւ Բուրջու Յըդըզը։

 

 

 

“KarabakhİNFO.com”

 

20.02.2014 17:22

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*