Հայերեն

Թուրքիայում ցանկանում են ադրբեջանցի տղայի եւ հայուհու սիրո մասին հեռուստասերիալ նկարահանել

28.06.2013 | 17:17

1372425435_eeeeԹուրքական մամուլում տեղեկություններ են տարածվել, թե հայտնի Ay Yapım կինոարտադրող ընկերությունը պատրաստվում է ադրբեջանցի տղայի եւ հայ աղջկա սիրո մասին նոր հեռուստասերիալ նկարահանել։

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական Vatan-ը, շրջանառվող լուրերի համաձայն, նոր հեռուսասերիալի նկարահանումները սկսվելու են հաջորդ տարվա փետրվարին եւ արդեն 2014-ի սեպտեմբերին Kanal D հեռուստաալիքով հնարավոր կլինի դիտել այդ հեռուստասերիալը։

 

Նշվում է, որ սերիալում հայ հերոսուհուն մարմնավորելու է հայտնի «Հրաշալի հարյուրամյակ» սերիալի գլխավոր հերոսուհի Մերյեմ Ուզերլին։

Նշենք, որ Ay Yapım-ի հայտնի սերիալներից է նաեւ Հայաստանում հայտնի «Էզելը»։

 

28.06.2013 17:17

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*