Հայերեն

Թուրքիա վերադարձած հայտնի հայ երաժիշտը պետական երգչախմբում ընդգրկվելու համար դիմում է տվել

09.12.2013 | 15:13

1386587486_bezymyannyyԴիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրի հրավերով ԱՄՆ-ից իր ծննդավայր Դիաբերքիր տեղափոխված հայ հայտնի երաժիշտ Երբանդ Բոսթանջըն պաշտոնապես դիմել է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությանը՝ թուրքական դասական երաժշտության Դիարբեքիրի պետական երգչախմբում ընդգրկվելու համար։

 

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Դիարբեքիրում ծնված, 1992-ին ԱՄՆ տեղափոխված եւ այս տարվա ամռանը Դիարբեքիր վերադարձած ուդի հայ հայտնի վարպետ Երբանդ Բոսթանջըն թուրքական դասական երաժշտության Դիարբեքիրի պետական երգչախմբում պաշտոնապես ընդգրկվելու համար դիմել է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարություն։

 

Դիարբեքիր տեղափոխվելուց հետո հայ երաժիշտն արդեն հանդես է գալիս այդ երգչախմբում որպես հյուր եւ ստանում ընդամենը 800 լիրա (500 դոլար) աշխատավարձ եւ մշտական անդամ դառնալուց հետո նրա աշխատավարձը կբարձրացվի։

 

Նշվում, է, որ նախարարությունը Երվանդ Բոսթանջըի համար գլխավոր քննությունը նշանակել է նոյեմբերի 27-ին եւ ամենայն հավանականությամբ նրան ընդունելու են երգչախումբ։

 

Նշենք, որ  Երվանդ Բոսթանջըն տարիներ շարունակ ստեղծագործել է ԱՄՆ-ում եւ այս տարվա ամռանը թուրքական կողմի ծախսերով վերադարձել է իր ծննդավայր Դիարբեքիր։

 

News.am

 

09.12.2013 15:13

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*