Հայերեն

«Ժամանակ». Բեւեռացումը Հայաստանում գնալով աճում է

03.03.2014 | 18:06

1393855563_bezymyannyy«Ժամանակ» թերթը գրում է. «Բնակչության կենսամակարդակի աճի (նվազման) մասին պատկերացում կազմելու համար մենք հաճախ համեմատում ենք միջին աշխատավարձերի աճը գնաճի հետ։ Եթե միջին աշխատավարձը գնաճից բարձր է եղել, կարլի է համարել, որ կենսամակարդակն աճել է։

Սակայն առավել ճշգրիտ պատկերը ստացվում է գնաճի հետ ոչ թե միջին անվանական աշխատավարձը համեմատելիս, այլ դրամական եկամուտները։

Այժմ տեսնենք, թե ինչ միտումներ են արձանագրվել բնակչության անվանական դրամական եկամուտներում։ 2012թ. նախորդ տարվա համեմատ դրանք աճել են։ Տնային տնտեսության մեկ շնչի հաշվով միջին ամսական անվանական դրամական եկամուտներն աճել են 14,2 տոկոսով։ Համեմատության համար նշենք, որ գնաճն այդ տարի 3,2 տոկոս է եղել, այսինքն՝ գրանցվել է դրամական եկամուտների մոտ 11 տոկոս աճ։

Դրամական եկամուտների աճին զուգընթաց, գրեթե չի մեղմացել բեւեռացումը։ Այսպես, 2012թ. ամենաշատ ապահովված 10 տոկոս բնակչության դրամական եկամուտները մեկ շնչի հաշվով 16,0 անգամ գերազանցել են ամենաքիչ ապահովված 10 տոկոս բնակչության դրամական եկամուտներին»։

“KarabakhİNFO.com”

03.03.2014 18:06

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*