Հայերեն

Իլհամ Ալիեւ. «Մենք կվերականգնենք Լեռնային Ղարաբաղում ոչնչացված մզկիթները »

27.12.2014 | 16:48

Ilham Eliyev mescidԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վստահ է, որ ադրբեջանցիները կվերադառնան Իրևան:
«Մենք ուզում ենք, որ ադրբեջանցիներն ապրեն իրենց պատմական՝ ադրբեջանական հողերում:

 
Լեռնային Ղարաբաղում և այլ օկուպացված տարածքներում: Կգա այն օրը, երբ ադրբեջանցիները կապրեն իրենց պատմական հողերում՝ Իրևանի խանության տարածքում, Գյոյչայում և Զանգեզուրում», – հայտարարել է նախագահը՝ «Հեյդար» մզկիթի բացման արարողությանը:

 
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ դրա համար պետք է ակտիվություն ցուցաբերի ողջ ադրբեջանական ժողովուրդը:

 
«Մենք պետք է ավելի ակտիվ լինենք: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր ավանդը ներդնի մեր ընդհանուր գործում: Վստահ եմ, որ մենք կվերականգնենք Շուշայի և Աղդամի մզկիթները, ինչպես նաև հայերի կողմից ավերված մյուս մզկիթները և նամազ կկատարենք այնտեղ», – հայտարարել է Իլհամ Ալիևը:

 
Նախագահը մեկ անգամ ևս վստահություն է հայտնել, որ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը:

 
«Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը: Այսօր մեր հզոր տնտեսությունը և մեր միջազգային դիրքերը հնարավորություն են տալիս մեզ կատարել մեր ցանկությունները: Մեր պահանջն արդարացի է: Մենք ցանկանում ենք վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը», – ընդգծել է նախագահը:

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

27.12.2014 16:48

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*