Հայերեն

Իլհամ Ալիեւ. «Մեր հարաբերությունները Եվրոպական միության հետ, հիմնված է պրագմատիկ մոտեցման»

12.11.2014 | 11:59

prezident-musahibeԱդրբեջանը մեծ դեր է խաղում Եվրոպայի համար նոր էներգետիկ աղբյուրների ապահովման հարցում: Ինչպես փոխանցում է АПА-ն, այդ մասին՝ նոյեմբերի 11-ին Բուդապեշտում, փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո, մամուլի համար իր հայտարարության մեջ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Հիշեցնելով, որ Ադրբեջանը հանդիսանում էՀարավային գազային միջանցքի նախաձեռնողը, պետության ղեկավարը բավարարվածություն է հայտնել, որ Հարավային գազային միջանցքը արդեն իրագործվում է. «Երկու ամիս առաջ Բաքվում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն և մենք արդեն մեկնարկում ենք նոր գազատարի շինարարությունը: Դա ըստ էության նոր լրացումներ կկատարի Եվրոպայի էներգետիկ քարտեզում: Այդ էներգետիկ քարտեզը կփոփոխվի և կսկսվի Ադրբեջանի հարուստ գազային պաշարների փոխադրումը եվրոպական շուկա: Մենք Հարավային գազային միջանցքի հետ կապված ունենք աշխատանքային կոնկրետ ժամկետացանկ: Վստահ եմ, որ ադրբեջանական գազը նախատեսված ժամանակին՝ 2018-2019 թթ. կփոխադրվի Եվրոպա»:

 
Պետության ղեկավարը նշել է կորդինացիոն աշխատանքների բարձր մակարդակով անցկացման անհրաժեշտությունը. «Պետք է գտնենք հարցերի լուծումը, ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ եվրոպական Միության և Ադրբեջանի միջև, քանզի մենք ուզում ենք ժամանակին իրագործել տվյալ նախագիծը: Դա անհրաժեշտ է ինչպես մեզ, այնպես էլ Եվրոպային: Այն Եվրոպայի համար կդառնա գազի նոր, այլընտրանքային աղբյուր: Իսկ մեզ համար եվրոպական շուկան ամենաձեռնտու շուկան է: Այսինքն, այստեղ մեր շահերը համընկնում են»:

 
Ընդգծելով, որ այստեղ միաժամանակ համընկնում են տարանցիկ երկրների, սպառողների և Ադրբեջանի շահերը, Իլհամ Ալիևը նշել է՝ մոտ ժամանակներում այդ հարցի վերաբերյալ հունգարա-ադրբեջանական երկկողմ ձևաչափով բանակցություններ սկսելու վերաբերյալ ընդունված որոշման մասին. «Վստահ եմ, որ այդ բանակցությունները լավ արդյունքներ կունենան, քանզի մենք ուզում ենք, որպեսզի մեր հարուստ գազային պաշարները առավելագույն չափով փոխադրվեն եվրոպական երկրներ: Իհարկե, այստեղ խոսքը գնում է խոշոր ներդրումների մասին, որոնց մեծ մասը Ադրբեջանը վերցրել է իր վրա»:

 
«Հարավային գազային միջանցքի նախնական հաշվարկները հետևյալն են, որ անհրաժեշտ է ավելի քան 45 մլրդ դոլարի ներդրումներ կատարել: Իհարկե, այսօր աշխարհում, Եվրոպայում և մեր տարածաշրջանում շարունակվող ֆինանսական ճգնաժամը դեռ չի ավարտվել: Տվյալ պայմաններում նման ներդրումներ կատարելը իհարկե արտահայտում է մեր լուրջ մտադրությունը և քաղաքական կամքը»,- նշել է նախագահը:

 
Իլհամ Ալիևի խոսքով, մեծ նշանակություն ունի հումանիտար ոլորտը. «Օգտվելով առիթից, շնորհակաություն եմ հայտնում Ձեզ պարոն վարչապետ, նրա համար, որ ադրբեջանցի ուսանողների համար տրամադրել եք 200 կրթաթոշակ: Հունգարական կողմը կազմակերպում է տվյալ կրթաթոշակների ապահովումը: Դա մեծ աջակցություն է և հարգանքի նշան՝ մեր հանդեպ»:

 
«Իհարկե, մենք շատ ենք ուզում, որպեսզի հունգարական բուհերը իրենց մասնաճյուղերը բացեն Ադրբեջանում: Այդ հարցը նույնպես քննարկվել է երեկ և այսօր: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կհասնենք նաև դրան: Մյուս հարցերը՝ զբոսաշրջությունը, ավիաչվերթների կազմակերպումը- այդ բոլորը էլ ավելի կմիավորի մեզ: Սակայն ուզում եմ մեկ անգամ ևս ասել, որ մեր կապերի հիմքում գտնվում է ուժեղ քաղաքական կամք և երկու կողմերն էլ ցուցաբերում են այդ կամքը: Վստահ եմ, որ ապագայում մենք էլ ավելի էական գործեր կկատարենք»,- նշել է պետության ղեկավարը:

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

12.11.2014 11:59

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*