Հայերեն

Իլհամ Ալիևը մեկնաբանել է շփման գծում տեղի ունեցած վերջին միջադեպը

17.11.2014 | 11:47

2265aa0575fd510980fb72527d3c017eՆոյեմբերի 15-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը մասնակցել է Շամքիրի ռազմական միավորման ռազմական ավանի տարածքում կառուցված շտաբի շենքի բացմանը:
Ինչպես հաղորդում է ԱՀ նախագահի պաշտոնական կայքն, ԱՀ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը զեկուցել է Գերագույն գլխավոր հրամանատարին:
Երկրի ղեկավարը ծանոթացել է նորակառույց շտաբի շենքին: Հետո նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ օպերատիվ խորհրդակցություն է անցկացվել: Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը զեկուցել է հայ-ադրբեջանական սահմանում և Ադրբեջանի ու Հայաստանի ԶՈւ-երի շփման գծում առկա իրավիճակի մասին:
Նախագահ Իլհամ Ալիևը քննադատել է Հայաստանի զինված ուժերի վերջին սադրանքը՝ կապված շփման գծի խախտման հետ և բարձր է գնահատել Ադրբեջանի ԶՈւ գործողությունները՝ ուղղված այդ սադրանքի կանխմանը: Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ ադրբեջանական մարտունակ բանակը այսուհետ էլ արժանի պատասխան կտա հակառակորդի սադրիչ գործողություններին:

 

d2fb003f74b72f49a57091fa8033e873 c1878bdf5bb497afe602746612d84c21 77934426cb668f5a584beb1e335076c4 225242ba37847c4a67cc431d0e54e835 2265aa0575fd510980fb72527d3c017e 02238a5463db3da587e76cd849c6d667 90e9129b11246a95880de626814fd6db 8c669510a5db4df881fdfc38dc22f1df

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

17.11.2014 11:47

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*