Հայերեն

Իլհամ Ալիևը և Սերժ Սարգսյանը կարող են հանդիպել տարվա սկզբին

19.12.2013 | 11:22

1387437697_bezymyannyyԵԱՀԿ Մինսկի խմբի 

համանախագահներըակնկալում 

են հաջորդ տարվա սկզբինԱդրբեջանի 

և Հայաստանի նախագահներիհանդիպումը:

 

Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագահ Ջեյս Ուորլիքը՝ Turan գործակալությանը և «Ամերիկայի ձայնը» ռադիոկայանին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով համանախագահների ներկա այցը տարածաշրջան և ղարաբաղյան կարգավորման շուրջ իրավիճակը:

«Ներկա այցը մեր կանոնավոր հանդիպումների բաղկացուցիչ մասն է: Այսօր մենք Ադրբեջանից կմեկնենք Հայաստան՝  երկրի  նախագահի հետ հանդիպում անցկացնելու համար:

Ինչպես հայտնի է, նոյեմբերին Վիեննայում կայացել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը: Մենք ուզում ենք, որպեսզի շարունակվեն նախագահների միջև հանդիպումները: Մենք պլանավորում և ակնկալում ենք, որ նախագահների հերթական հանդիպումը կիկայանա հաջորդ տարվա սկզբին»,- ասել է Ուորլիքը:

Հարցին, թե որտեղ ու երբ է պլանավիորվում երկու երկրների առաջնորդների հանդիպումը, Ուորլիքը պատասխանել է:

«Նախագահների հանդիպման ճշգրիտ տարեթիվն ու հանդիպման վայրը առայժմ հայտնի չէ: Սակայն երկու երկրների արտաքին գործերի նախարարները քննարկումներ են անցկացնում այդ թեմայի շուրջ և հուսով ենք, որ հարցը շատ շուտով կպարզվի»:

“KarabakhİNFO.com”

19.12.2013 11:22

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*