Հայերեն

Իլհամ Ալիևի նոր հրամանագիրը ենթադրում է սահմանամերձ շրջաններում կամավոր ջոկատների ստեղծում

27.09.2014 | 12:49

10634257_1531364547077917_1602844004_nԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր՝ սեպտեմբերի 24-ին, հրամանագիր է ստորագրել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության զորքերի շփման գծում անվտանգության մի շարք կանոնների վերաբերյալ»։
Այս մասին հաղորդում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը՝ հավելելով, որ Իլհամ Ալիևը սույն հրամանագրի առնչությամբ արդեն համապատասխան հանձնարարականներ է տվել կառավարությանը, նախագահի աշխատակազմին, պաշտպանության նախարարությանն ու Մամուլի խորհրդին։

 
Ըստ հրամանագրի՝ առաջնագծում անվտանգության կանոնների խստացման, զանգվածային լրատվամիջոցներում ու համացանցային ռեսուրսներում ռազմական, ռազմավարական նշանակության օբյեկտների, ԶՈւ ստորաբաժանումների, զորամասերի ստույգ տեղակայման, զորամասերում անձնակազմի թվաքանակի վերաբերյալ տեղեկությունների արտահոսքից խուսափելու, սահմանամերձ շրջաններում բնակվող քաղաքացիների պաշտպանվածության աստիճանը բարձրացնելու համար հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել տեղի բնակիչներից կամավոր պարեկային ջոկատներ ստեղծելու ուղղությամբ։

 
Ըստ աղբյուրի՝ կառավարությունը պարտավորվում է մեկ ամիս ժամկետում նախագահին ներկայացնել պետական գաղտնիք որակվող տեղեկությունների տարածման համար պատասխանատվության ավելացմանը վերաբերող առաջարկներ, ինչպես նաև համաձայնեցնել և հաստատել ՊՆ-ի հետ լրագրողների հավատագրման և նրանց՝ առաջնագիծ գործուղման կանոնները։ Նախագահի աշխատակազմը պարտավորվում է սահմանամերձ շրջանների բնակիչների հետ բացատրական աշխատանքներ կազմակերպել, որոնք միտված են լինելու ռազմական ու պետական կարևորության գաղտնիքների, Ադրբեջանի ազգային անվտանգությանը վնաս հասցնող տեղեկությունների չտարածման կոչերին, բացի այդ տեղական ինքնակառավարման մարմինների մամուլի ծառայությունների աշխատակիցների համար կազմակերպել դասընթացներ համացանցային ռեսուրսների ու սոցցանցերի ճիշտ օգտագործման և գաղտնի տեղեկությունների հրապարակումից խուսափելու շրջանակներում։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի ՊՆ-ին, ապա վերջինս պարտավորվում է սեփական մամուլի ծառայության օպերատիվության աստիճանը բարձրացնել, առավելապես առաջնագծից տեղեկությունների հաղորդման ուղղությամբ, կազմակերպել զանգվածային լրատվամիջոցների և սոցցանցային ռեսուրսների մշտադիտարկում։ Ապա այս ամենի արդյունքում հանցավոր անձանց, մեղավորների կամ կասկածյալների երևան հանելու դեպքում նպաստել օրենքի սահմաններում նրանց պատասխանատվության ենթարկելուն։ Մամուլի խորհրդին էլ հանձնարարվել է Ադրբեջանի զանգվածային լրատվամիջոցների և բնակչության շրջանում քարոզչական-տեղեկատվական աշխատանք տանել, որպեսզի նրանք սոցցանցերում և մամուլում չտարածեն Ադրբեջանի ազգային անվտանգությանը վնասող տեղեկություններ։

 

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

27.09.2014 12:49

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*