Հայերեն

Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախարարին

12.09.2014 | 12:59

Ilham_Aliyev_liderxeber (1)Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը, հանդիպման ընթացքում կողմերը շեշտել են՝ Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը զարգանում է տարբեր, այդ թվում՝ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում։ Կարևորվել է նաև համատեղ զորավարժությունների անցկացմումը՝ որպես երկու երկրների զինված ուժերի փոխգործակցության ամրապնդման հնարավորություն։

Հիշեցնենք, որ Յալոնը ժամանել է Բաքու՝ մասնակցելու սեպտեմբերի 11-13-ն ընկած ժամանակահատվածում անցկացվող ADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին։
Նկատենք, որ երեկ՝ սեպտեմբերի 10-ին, Իլհամ Ալիևն ընդունել էր Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յալոնին։

 

“KarabakhİNFO.com”

 

 

12.09.2014 12:59

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*