Հայերեն

Իլհամ Ալիև. «Ադրբեջանի բանակը համարժեք պատասխան տվեց հակառակորդի բանակին»

09.10.2014 | 17:02

ilham-aliyevՂարաբաղի հարցում Բաքվի դիրքորոշումը անփոփոխ է, և ոչ ոք չի կարող ազդել դրա վրա,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անցյալ չորեքշաբթի՝ 2014 թվականի հանրապետության սոցիալ տնտեսական զարգացման ինը ամիսների արդյունքներին նվիրված՝ Նախարարների կաբինետի ընդլայնացված կազմով նիստում։ «Կրկին անգամ ուզում եմ ասել, որ ոչ մի ուժ չի կարող ազդել մեր սկզբունքային դիրքորոշման վրա։ Մենք կվերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը։ Այստեղ հիմնական դերը խաղում են քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, ռազմական գործոնները»,- ընդգծել է Ի. Ալիևը։ Պետության ղեկավարը ափսոսանք է հայտնել, որ 2014 թվականին ղարաբաղյան կարգավորման մեջ ոչ մի առաջընթաց չի գրանցվել։
«Դրա հիմնական պատճառը հանդիսանում է հայկական կողմի ապակառուցողական, ոչ անկեղծ դրսևորումը։ Հայաստանը ձգտում է առավելապես ձգձել այդ գործընթացը, որպեսզի ստատուս քվոն մնա անփոփոխ»,- ընդգծել է նախագահը։
Ինչպես նշել է Իլհամ Ալիևը, չնայած նրան, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների ղեկավարները բազմիցս հայտարարել են ստատոս քվոյի անթույատրելիության և դրա փոփոխման անհրաժեշտության մասին՝ իրավիճակը չի փոխվում, հայկական կողմը ոչ մի նշանակություն չի տալիս դրան։
«Ստատուս քվոյի փոփոխությունը նշանակում է օկուպացված տարածքների ազատում։ Բայց ցավոք, այդ առաջարկությունը մնում է օդում, Հայաստանը նշանակություն չի տալիս դրան և կողմերը ոչ մի լուրջ քայլ չեն ձեռնարկում այդ հնչեցված հայտարարությունների ուղղությամբ։ Եվ այդ դեպքում հարցը չի գտնում իր լուծումը»,- ընդգծել է նախագահը։
Նրա խոսքով, Բաքուն ձգտում է հակամարտության շուտուփույթ լուծմանը։

 
«Մենք ձգտում ենք, որպեսզի այդ հարցը շուտով գտնի իր լուծումը։ Մեր սկզբունքային դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Այդ դիրքորոշումը ընդունվում է միջազգային հանրության կողմից»,- ընդգծել է Ի. Ալիևը։
Նախագահը նշել է, որ համաշխարհային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
«Հայ-ադրբեջանական հակամարտությունը պետք է իր լուծումը գտնի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Ուրիշ ճանապարհ գոյություն չունի։ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը հակամարտության կապակցությամբ չորս բանաձև է ընդունել, որոնք հանդիսանում են հարցի լուծման համար հիմնական փաստաթուղթ»,- ասել է պետության ղեկավարը։ Նա հավելել է, որ Ադրբեջանի տարածքների օկուպացման կապակցությամբ համապատասխան որոշումներ և բանաձևեր են ընդունել նաև մյուս հեղինակավոր միջազգային կազմակերպությունները։

 
«Այսինքն իրավաբանական տեսակետից մեր դիրքորոշումը բավականին ուժեղ է»,- ասել է Ի. Ալիևը։
Նախագահը նշել է, որ անհնար է տնտեսական առումով համեմատել Հայաստանը և Ադրբեջանը։
«Ադրբեջանը հանդիսանում է հարստացող, հզորացող, անկախ պետություն։ Եվ, իհարկե ուժերի հարաբերակցությունը փոխվում է և կփոխվի մեր օգտին։ Մեր միջև անդունդը էլ ավելի շատ կխորանա»,- ընդգծել է պետության ղեկավարը։
Դրանով հանդերձ Ի. Ալիևը նշել է լռիվ անկում ապրած Հայաստանի հաջող զարգացմանը նպաստող որևէ գործոնի առկայությունը։

 
«Եվ քանի դեռ, Հայաստանը ղեկավարում է հանցագործ վարչակարգը, այնքան ավելի շուտ այդ երկիրը ամբողջապես կկորցնի սեփական անկախությունը։ Եվ այժմ Հայաստանը չի կարելի անվանել անկախ պետություն։ Իսկ մենք զարգանում ենք և քաղաքական և տնտեսական առումով»,- ասել է նախագահը։
Նա նշել է, որ Ադրբեջանը բավականին հնարավորություններ ունի հետագա հաջող զարգացման համար։
«Մեր զինծառայողները արժանի պատասխան են տվել երրորդ եռամսյակում շփման գծում Հայաստանի զինված ուժերի սադրանքներին։ Տասնյակ օկուպանտներ ոչնչացվել են։ Նրանք
ընդամենը փորձել էին Սոչիի հանդիպման նախաշեմին իրենց համար նպաստավոր դիրքորոշում ստանալ, բայց նրանց փորձերը ձախողվեցին։ Եվ որպես արդյունք, հայ զինվորները ոչնչացվել են։ Դրա հիմնական մեղավորը հանդիսանում է Հայաստանի հանցագործ իշխանությունը»,- ընդգծել է Ի. Ալիևը։
Պետության ղեկավարը ընդգծել է նաև ժողովրդավարական գործոնների կարևոր դերը, որոնք կարող են ազդել հայ-ադրբեջանաան հակամարտության լուծման վրա։
«Հայաստանի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ միայն ընթացիկ տարվա ինը ամիսների ընթացքում երկրի բնակչությունը կրճատվել է 80 հազ. մարդով։ Այսինքն Հայաստանի 80 հազ. բնակիչ լքել է երկիրը և հետ չի վերադարձել։ Եվ այդ միտումը կշարունակվի մինչև տարվա վերջը։ Եվ այսպիսով Հայաստանի բնակչությունը կնվազի ավելի քան 100 հազարով»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

 
Միևնույն ժամանակ՝ ընդգծել է պետության ղեկավարը՝ Ադրբեջանի բնակչությունը ընդհակառակը ավելանում է։
«Եվ դա, իր հերթին, ապագայում հիմնական դեր կխաղա հակամարտության լուծման համար և ընդհանուր առմամբ՝ տարածաշրջանի ընդհանուր պատկերի համար»,- նշել է Ի. Ալիևը։
Նրա խոսքով, մի քանի պատճառներ կան Հայաստանի քաղաքացիների երկրից զանգվածային արտահոսքի համար։
«Դա կաշառակերությունն է, դիկտատորական վարչակարգը, բիզնես հնարավորությունների սահմանափակումը, գործազրկությունը, աղքատությունը։ Իհարկեշփման գծում վերջին իրադարձություններից հետո մենք տեսանք, որ զանգվածային արտահոսքը էլ ավելի լայնածավալ բնույթ է կրել։ Եթե Հայաստանը նորից դիվերսիա ձեռնարկի, ապա կրկրին անգամ կստանա արժանի պատասխան և կտեսնի, որ սադրանքները նոր զարկ կտան բնակչության արտահոսքին»,- նշել է նախագահը։

 
«Մի խոսքով, կրկին անգամ ուզում եմ ասել և ադրբեջանական հասարակությունը պետք է իմանա, որ մենք չենք նահանջի մեր սկզբունքային դիրքորոշումից և կձգտենք, որպեսզի հարցը գտնի իր լուծումը»,- ընդգծել է Ի. Ալիևը։

 

 

“KarabakhİNFO.com”

 

 

 

09.10.2014 17:02

Գրեք մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

*